Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика
Мир

Ալիեւը կանգնել է բարդ խնդրի առաջ

Լրագիր / Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ եւ ՊՆ տարածած համատեղ հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե հայկական բանակը չի խախտում հրադադարը, չի արձակել ոչ մի կրակոց եւ որեւէ սադրանքի դեպքում Ադրբեջանը կստանա կոշտ պատասխան:
Բաքվից տարածված համատեղ հայտարարությունը բավականին մեծ ուշադրության էր արժանացել Հայաստանում:
Այն իհարկե ուշագրավ էր մի քանի առումով: Նախ այն, որ հայկական կողմից իբրեւ թե հրադադարի խախտման մասին հայտարարում էին Ադրբեջանի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն համատեղ: Բացի այդ, ուշագրավ էր այն, որ Ադրբեջանն էր փաստացի ստանձնել այն դերը, որը վերջին տարիներին կամա թե ակամա ընկել էր հայկական կողմի վրա: Բանն այն է, որ վերջին տարիներին հայկական կողմն էր կիրառում դիվանագիտական «պաշտպանական» մարտավարություն, պարբերաբար հայտարարելով Ադրբեջանի խախտումների մասին եւ կոչ անելով համանախագահներին ազդել Բաքվի վրա:
Հայկական կողմն այժմ էլ կիրառում է այդ մարտավարությունը, բայց արդեն կոշտ պատասխան եւ հաճախ նաեւ կանխարգելիչ հարվածներին զուգահեռ, երբ հստակ՝ տեսագրությամբ, ներկայացվում են հասցված այդ պատասխան կամ կանխարգելիչ հարվածները, Ադրբեջանի սադրանքի փաստական ապացույցներով:
Այդ իմաստով, Բաքվի հայտարարությունից տպավորություն է, թե կողմերը «փոխվել» են տեղերով: Ու քանի որ դա համահունչ չէր Բաքվի ռազմական դիվանագիտությանը, բնականաբար առաջացնում է տարօրինակ եւ կասկածելի զգացում, թե ինչու՞ է Բաքուն իրեն դնում այսպես ասած պաշտպանվողի կամ պարզապես «զոհի» դիրքում:
Դա հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը ծրագրում է ինչ որ սադրանք եւ իրականացնում է քարոզչական նախապատրաստություն: Մյուս կողմից, Ադրբեջանին չի մնում այլ բան, քան փնտրել ռազմական դիվանագիտությունից նահանջի տարբերակներ, որովհետեւ ապրիլի պատերազմից հետո խորը ռազմա-քաղաքական փակուղուց դուրս գալու այլ տարբերակ Ադրբեջանը չունի՝ հնարավոր է դուրս գալ միայն նահանջելով:
Իսկ դրա համար անհրաժեշտ է աշխատանք ներքին հանրության ընկալումների ուղղությամբ, որովհետեւ ադրբեջանական իշխանությունն անցնող տարիներին սպառազինության ծավալների աճի հետ մեկտեղ աճեցրել է նաեւ հանրային գերընկալումներ, առ այն, որ հաշված ժամերի կամ օրերի ընթացքում կարող են պարտության մատնել Հայաստանն ու Արցախը: Բաքուն փորձեց ապրիլյան պատերազմը ներկայացնել հենց այդպես, բայց անկասկած բարդ է տեւական ժամանակ ապավինել քարոզչական այդ հանգամանքներին, որովհետեւ պարտությունը նշանակելու էր հարցը փակել՝ կամ Հայաստանին եւ Արցախին ստորագրել տալ կարգավորման ցանկացած տարբերակ, կամ ուղղակի հայտարարել, թե այլեւս չկա դրա կարիքը՝ հարցը լուծել է Ադրբեջանի ուժեղ բանակը:
Բայց չկա թե մեկը, թե մյուսը: Թե բանակը չի լուծել հարցը, թե նաեւ չի ստեղծել գոնե վիճակ, երբ Հայաստանն ահաբեկված կգնա ու կստորագրի որեւէ փաստաթուղթ:
Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունը սպառնում է հայտնվել իր իսկ աճեցրած ներքին գերընկալումների ծուղակում, երբ դրանք կարող են բումերանգի էֆեկտով հարվածել Ալիեւին: Եվ աներկբա է, որ Ալիեւը փորձում է ձեռնարկել պաշտպանիչ միջոցառումներ, օրինակ կնոջը կարգելով առաջին փոխնախագահ, որն էլ կարող է հայտարարել, որ թույլ չի տա ադրբեջանական հասարակության մեջ հայերի կերպարը ներկայացնել որպես թշնամու կերպար: Որքան դա դիտվի արտաքին սպառման համար դիվանագիտական խաղ կամ խորամանկություն, այդուհանդերձ Ալիեւները շատ լավ են պատկերացնում, որ իրատեսական է դրա ներքին էֆեկտը, քանի որ արտաքին աշխարհում իրական քաղաքականության ռեժիմում այդ խաղերը չեն կարող անցնել:
Ներքին գերընկալումների ահագնացած ծավալը մեղմելու տարբերակ կարող է լինել նաեւ անուղղակիորեն զոհ ներկայանալը, հայկական պատժիչ գործողությունների հետեւանքը շեփորելը: Առերեւույթ Ադրբեջանը դատապարտում է դա, իհարկե, կոչ անում նույնն անել միջազգային հանրությանը, բայց ենթագիտակցական մակարդակում ադրբեջանական հասարակության մոտ նստվածք է թողնում այն, որ հայերը պատժում են, ընդ որում պատճառելով կորուստներ: Իսկ դա կարող է առաջացնել ենթագիտակցական վախ:
Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ արել է հնարավորը այդ վախը հաղթահարելու ուղղությամբ, նախապատրաստելով գրոհը Արցախի դեմ: Գրոհը տապալվել է, իսկ նախապատրաստված քաջարիությունը սկսել է ճնշել Ալիեւին, կամ կարող է սկսել: Իսկ նա չի կարող նոր լայնածավալ գրոհ սկսել, մի շարք պատճառներով, ու թերեւս տեւական ժամանակ: Հետեւաբար այդ ճնշումից խուսափելու համար անհրաժեշտ է առնվազն մի փոքր վերականգնել հայերի հանդեպ սեփական հասարակության վախը, որպեսզի Ալիեւին գրոհի «մղելու» փոխարեն առնվազն ենթագիտակցական մակարդակում նրանից «պահանջեն» լինել զգույշ եւ չվտանգել իրենց կյանքը:
Մյուս ուշագրավ հանգամանքը իհարկե հայտարարության համատեղ բնույթն է: Բանն այն է, որ վերջին ամիսներին տեղի ունեցող որոշ իրադարձություններ առաջացրել էին կասկածներ, որ Ադրբեջանի իշխանության մեջ կան լուրջ ճեղքեր, մասնավորապես ԱԳՆ եւ ՊՆ միջեւ: Օրինակ, ապրիլի 27-ին Մոսկվայում Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե կա «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի հնարավորություն:
Մի կողմ թողնենք բուն բանաձեւը, էական է, որ Մամեդյարովը հայտարարում է խաղաղ գործընթացի հնարավորության մասին: Նրա հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց ադրբեջանցիները իսրայելական Սպայկ հրթիռով հարվածեցին հայկական ՀՕՊ կայանին: Դրանից հետո ստացան պատասխան մարդկային կորստով, իսկ համանախագահներն էլ անսպասելիորեն հանդես եկան Ադրբեջանի պատասխանատվության մասին հասցեական հայտարարությամբ: Ստացվեց հետաքրքիր իրավիճակ, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն փաստորեն խոսում էր խաղաղ կարգավորման հեռանկարից, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն կատարեց մի քայլ, որը լուրջ խնդիր առաջացրեց Բաքվի համար համանախագահների մակարդակում:
Դրան զուգահեռ, Ադրբեջանում ծավալվում էին եւ շարունակում են ծավալվել լրտեսական սկանդալներ: Մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել էր իբրեւ հայերի օգտին աշխատող մեծ խումբ, իսկ օրերս էլ՝ Սոչի Պուտինի հետ Ալիեւի հանդիպման մեկնելուց առաջ, Բաքուն տարածեց լրտեսություն իրականացնող նոր խմբի ձերբակալման տեղեկություն, չասելով, թե հատկապես որ երկրի օգտին է եղել այն:
Դրան զուգահեռ, ուշագրավ էր ռուսաստանի քարոզչական առաջնային հարթակներից մեկում՝ ՌԻԱ Նովոստիում Ադրբեջանի պաշտպանության նախարարի մեծ հարցազրույցը, որտեղ գործնականում չկար հիշատակում Ալիեւի մասին, կարծես Հասանովն էր Ադրբեջանի քաղաքականության որոշողը: Եվ այդ ամենին գումարած նաեւ այն տեղեկությունը, որ եղավ դարձյալ շաբաթներ առաջ, թե հայերը ծրագրել էին խփել Հասանովի ուղղաթիռը, թեեւ պարզ չէ, թե հայերի ինչին էր պետք դա: Այլ հարց է, որ դա պետք էր գուցե Ադրբեջանում ինչ որ մեկին, գուցե նույնիսկ հենց Հասանովին, ինչ որ հարցեր լուծելու համար:
Այդպիսով, Բաքվի իշխանության կուլիսներում այդ խառը եւ հակասական իրավիճակի ֆոնին ուշագրավ է Պուտինի հետ Ալիեւի հանդիպումից հետո ՊՆ եւ ԱԳՆ համատեղ հայտարարությունները: Չի բացառվում, որ Ալիեւը փորձել է լուծել գոնե Ադրբեջանի իշխանության «ամբողջականության» հարցը եւ համատեղ հայտարարության տողատակում ոչ թե «տարածքային», այլ ընդամենը իշխանական «ամբողջականության» ընդգծումն էր, ցույց տալու համար, որ չկա ԱԳն եւ ՊՆ կոնֆլիկտ, եւ իշխանությունը Բաքվում կիսված չէ:
Բայց, դա թերեւս ավելի ակնառու է դարձնում, որ Ադրբեջանի իշխանության «ներսում» ակնհայտորեն կա երկփեղկում եւ երկու «գծի» պայքար՝ ռազմական դիվանագիտության շարունակության՝ ի դեմս Հասանովի, եւ աստիճանական ու սահուն նահանջի՝ ի դեմս Մամեդյարով-Մեհրիբան Ալիեւա տանդեմի:
Ալիեւը կանգնած է բավական բարդ ընտրության առաջ: