Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Հայաստան–Իսրայել՝ կկարողանա՞նք, թե ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և որ դա իր այցի հիմնական ուղերձն է:

Իսրայելցի նախարարի այցը Հայաստան բավականին ուշագրավ է՝ հատկապես հայ–իսրայելական հարաբերություններում նկատվող վերջին աշխուժացումների ֆոնին: Ավելին, կարծես թե այն գալիս է լրացնելու և ամրացնելու այն ակտիվությունը, որ նկատվում է վերջին շրջանում:

Ընդհանրապես հայ–իսրայելական հարաբերություններ, 1992 թ. դրանց պաշտոնական հաստատումից ի վեր, ըստ էության, չկան: Վերջին անգամ բարձր մակարդակով այց տեղի է ունեցել 2000 թ., երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել: Քաղաքական հաշվարկներից ելնելով՝ 92–ից ի վեր Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները թողել է նվազագույն մակարդակի վրա: Այդ հարցում իրենց ծանրակշիռ դերն են ունեցել Իրանի ու արաբական երկրների հետ մեր բարեկամական հարաբերությունները: Չցանկանալով փչացնել դրանք՝ Հայաստանն իր քաղաքական տեսադաշտից հեռու է վանել Իսրայելին: Հարաբերությունները հիմնականում ձևավորվել ու գործել են խորհրդարանական, նաև հասարակական մակարդակներում:

Իսկ քանի որ քաղաքականության և դիվանագիտության մեջ վակուում չի լինում, այդ բաց տարածքն անմիջապես լցրել է Բաքուն: Ու այսօր Ադրբեջան–Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հատկապես ռազմական առումով: Ուստի ստացվում է, որ մեր տարածաշրջանում Իսրայելի հիմնական բարեկամն ու դաշնակիցը մեր հակառակորդն է՝ Ադրբեջանը: Դա մի կողմից բազմապատկում է Ադրբեջանի հնարավորությունները բոլոր առումներով, մյուս կողմից էլ բազմապատկում է մեզ ուղղված սպառնալիքները՝ էլի բոլոր առումներով՝ հաշվի առնելով Իսրայելի կշիռն ու դերը միջազգային հարցերում:

Սակայն ուշագրավ է, որ վերջին շրջանում Իսրայելը Հայաստանին ընդառաջ քայլեր է անում: Մյուս կողմից էլ, հայ քաղաքական ու հասարակական շրջաններում էլ գործում է գիտակցությունը, որ պետք է նորմալացնել Իսրայելի հետ հարաբերությունները, եթե ոչ պաշտոնական, ապա գոնե մաքոքային դիվանագիտության միջոցով: Ի դեպ, նույն այդ մաքոքային դիվանագիտության արդյուքններից մեկը պետք է համարել հունիսի վերջին իսրայելցի հայտնի հասարակական, քաղաքական գործիչ Էսկինի այցը Հայաստան և Ղարաբաղ: Իսկ դրանից առաջ՝ մայիսին, Հայաստան էր այցելել «Հայաստան–Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը: Սեպտեմբերին սպասվում է Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի այցը, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելցի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները: Սա՝ հասարակական մասով:

Սակայն այս այցերը կարևոր են հատկապես իրենց քաղաքական բաղադրիչի տեսանկյունից: Իսկ քաղաքական բաղադրիչը, ինչպես ուզում ես պտտվիր, Իրանն է: Ադրբեջանը դարձավ Իսրայելը դաշնակիցը հենց այն պատճառով, որ սահմանակից է Իրանին և լուրջ խնդիրներ ունի նրա հետ: Իսկ քանի որ Իսրայելում Իրանը վաղուց ընկալվում է որպես հիմնական թշնամի, բոլոր այն երկրները, որոնք պրոբլեմ ունեն Իրանի հետ, դիտարկվում են որպես պոտենցիալ դաշնակից:

Բայց մյուս կողմից էլ Իսրայելին անհրաժեշտ է համագործակցություն նաև այնպիսի երկրի հետ, որը բարեկամական հարաբերություններ ունի նույն Իրանի հետ: Ի վերջո, քաղաքականության մեջ կացնային օրենքները չեն գործում: Հաճախ առաջանում է մանևրելու, շփման եզրեր գտնելու, ինչ–ինչ հարցերում խորհրդակցելու, նաև տեղեկատվություն տալու–ստանալու խնդիր: Այդ դեպքերում երրորդ, կողմերի համար վստահելի միջնորդ երկիր գտնելը խիստ կարևոր է դառնում: Ի դեպ, այս մասին Հայաստան այցի ընթացքում ակնարկել էր նաև Էսկինը՝ հարցազրույցներից մեկում նշելով, որ «Հայաստանը հետաքրքիր է հենց նրանով, որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ»: Այս հետաքրքրության համար հող է ապահովել, թերևս, սիրիական ճգնաժամը: Այժմ Սիրիայի հարավային շրջաններում, Իսրայելի հետ սահմանին Իրանը ներկայացված է ոչ միայն «Հըզբոլահհի», այլև հենց իր կամավորական ուժերի միջոցով: Ավելին, Իրանը մեծապես ամրացրել է իր դերը ողջ Մերձավոր Արևելքում, և այսօր առանց նրա որևէ լուրջ հարց լուծվել պարզապես չի կարող:

Բայց այստեղ խնդիրը Հայաստանն է: Արդյո՞ք մենք կկարողանանք ինքնուրույն (!), հավասարակշռված քաղաքականություն վարել այնպես, որ չփչացնենք մեր հարաբերությունները, նախևառաջ, Իրանի հետ, մյուս կողմից էլ՝ ստանանք առավելագույն օգուտ Իսրայելի հետ համագործակցությունից: Առայժմ Իրանը կարծես թե միայն հետևում է զարգացումներին: Իսկ Իսրայելը մատնանշում է այն օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ: Խոսքը իսրայելական զենքի մասին է: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մեզանում խիստ բացասաբար և ցավոտ ընկալվեց փաստը, որ Բաքուն կռվում էր հիմնականում իսրայելական ԱԹՍ–ներով ու այլ զինատեսակներով: Նույն Զինկերը Հայաստանում հայտարարեց՝ Իսրայելը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին նույնպես: Միայն թե պարզվում է, որ մեր նախկին պաշտպանության նախարարը չի ցանկացել գնել այդ զենքը, քանի որ այն թանկ է եղել: Բալն է թանկ եղել, թե մեր ռազմավարական դաշնակիցը չի ցանկացել, որ դիվերսիֆիկացնենք մեր ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ, թե մեկ այլ խնդիր, արդեն կարևոր չէ: Առաջարկը շատ հստակ է:

Խնդիրն արդեն մենք ենք: Կկարողանա՞նք, թե ոչ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում