Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Գավառում աղմկահարույց սպանության գործով մեղադրյալին փորձել են սպանել
Armlur.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվում նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ սպանության փորձն իրականացվել է նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կողմից։
Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների եւ կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալներից մեկը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մեխակ Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում