Ինչպես Սառան կատարեց ամուսնու վերջին ցանկությունը
Անբուժելի հիվանդ Սյոմա Ռաբինովիչը զգում է, որ իր օրերը հաշվված են։ Վերջին ճիգերով կանչում է կնոջը․
-Սառա, անուշիկս․․․
-Հա, Սյոմա, ի՞նչ կա։
-Սառա, երևում է՝ շունչս փչելու վրա եմ։ Քեզ մի խնդրանք ունեմ։ Հագիր, խնդրում եմ այն կարմիր զգեստը, որ հագել էիր մեր առաջին հանդիպման օրը։
Ամուսնու կամքը կատարելու պատրաստ Սառան հագնում է կարմիր զգեստը։
-Սառա, սիրելիս, այն սև զուգագուլպաներն էլ հագիր, խնդրեմ։
-Վայ, այ տղա, ինչի՞ համար․․․
-Սառա, հագիր, ասում եմ։ Չե՞ս տեսնում՝ ուր որ է՝ քեզ կլքեմ։ Մի խնդրանք էլ՝ դիմահարդարանք ու սիրուն սանրվածք արա։
Անչափ զարմացած կինը արագ-արագ ներկվում է, խոպոպները սարքում, զուգագուլպա հագնում ու մոտենում է ամուսնու մահճին․
-Սյոմա, սիրելիս, ինչի՞ համար էր էս ամենը։
Ամուսինը միայն գլուխն է թափ տալիս ու պատասխանում․
-Սառա, անուշիկս, խնդրում եմ, կողքիս պառկիր։
-Սյոմա, դու չես մեռնում։ Ինչի՞ համար էր էս ամենը։
-Ինչի համա՞ր՝ ասում ես։ Նրա համար, Սառա, որ երբ Աստված գա իմ հետևից, կտեսնի՝ ինչ սիրուն կնիկ ես, ու իմ փոխարեն քեզ հետը երկինք կտանի․․․