Արևային էներգիան՝ «կանաչ ջրածնի» արտադրության նոր խթան
Վերականգնվող էներգիայի աղբյուրները օգտագործում են ոչ միայն ուղիղ էլեկտրաէներգիա ստանալու համար, այլ նաև դրանցից «կանաչ ջրածին» ստանալու արտադրության մեջ։
Իսպանիան առաջիկա տարիներին արևի և քամու առատության շնորհիվ կարող է դառնալ Եվրոպայում «կանաչ ջրածնի» արտադրության առաջատարը։ «Կանաչ ջրածինը» առաջանում է էներգիայի վերականգնվող աղբյուրներից, երբ էլեկտրական հոսանքն անցնում է ջրի միջով՝ իրարից բաժանելով թթվածնի և ջրածնի մոլեկուլները։ Այդ գործընթացի շնորհիվ ածխաթթու գազի առաջացում տեղի չի ունենում, իսկ արտանետումները զրոյական են։
Այս կերպ արդեն աշխարհում ջրածնի արտադրության միայն 0,1 %-ն է իրականացվում, սակայն Եվրոպան մտադիր է մեթոդն օգտագործել ընդհանրապես ջրածնի արտադրությունը իր տարածքում շեշտակի բարձրացնելու և առաջիկա տարիներին ընդհուպ մինչև 10-12 %-ի հասցնելու։ Էներգետիկ ոլորտի որոշ փորձագետներ առայժմ զգուշորեն են վերաբերվում ոլորտի զարգացմանը՝ նշելով, թե դա կախված է լինելու էներգիայի վերականգնվող աղբյուրների ահռելի աճի հետ։ Ներկայումս ջրածնի մեծ մասն արտադրվում է արդյունահանվող վառելիքից, սակայն եվրամիության պաշտոնյաները վստահ են, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներն այնքան շատ են լինելու առաջիկա տարիներին, որ զուգահեռ ավելանալու է նաև ջրածնի արտադրությունը։
Խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլ նաև քաղաքական։ Աշխարհում բնական գազի արտադրության ոլորտում երկրորդ տեղը Ռուսաստանն է, որն էլ ապահովում է ջրածնի համաշխարհային արտադրության մեծ մասը, իսկ Ռուսաստանի դեմ ԵՄ ներդրած պատժամիջոցներից ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, եվրամիությունը նաև խնդիրներ է ունենալու ջրածնի, հետևաբար նաև իր ատոմակայանների աշխատանքի համար։
Ուստի և այժմ Եվրամիության քաղաքական առաջնորդները հստակ հարց են դրել էներգիայի բոլոր տեսակի աղբյուրները դիվերսիֆիկացնելու, ջրածինը և մնացած այլ քիմիական նյութերը սեփական ուժերով ստանալու։ Հայաստանը առայժմ ընդհանրապես որևէ կերպ չի կարող հպարտանալ նման քաղաքականությամբ, մեր երկիրը չափազանց հետ է մնում նույնիսկ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ համապատասխան տեխնոլոգիաները չափազանց փոքր են զուտ հատուկենտ բնակավայրեր հոսանքով ապահովելուց բացի, նաև ջրածնի արտադրության մասին մտածելու։