Դադարեք զսպել դա․ 5 պատճառ, թե ինչու է գազ արձակելը նորմալ
Գազեր արձակելը բնական գործընթաց է, որը նշան է, որ մարդու մարսողական համակարգը լավ է աշխատում: Մարդը գազ է արձակում միջինում օրական մինչև 5-10 անգամ: Որոշ մթերքներ, օրինակ՝ քաղցր կարտոֆիլը, լոբազգիները, վարսակը, սպիտակ ալյուրը գազի առատ արտադրություն են առաջացնում, որն ուղեկցվում է ավելի ուժեղ հոտով:
EnterTrain-ը ներկայացնում է 5 պատճառ, որ գազը լրիվ նորմալ է:
1. Նվազում է փքվածությունը
Գազերը որովայնի փքվածություն են առաջացնում: Կարող է որովայնի ցավ և ծակոց առաջանալ: Ձեզ մի զսպեք, դատարկեք աղիները՝ արձակելով ավելորդ գազերը: Անմիջապես թեթևություն կզգաք:
2. Նվազում է դիվերտիկուլիտի ժամանակ բարդությունների առաջացման հավանականությունը
Ձեզ զսպելով՝ վնասում եք աղիներին: Գազերը դրանց պատերի լայնացում են առաջացնում: Դա առանձնակի վտանգավոր է դիվերտիկուլիտի դեպքում: Դիվերտիկուլիտը բորբոքային հիվանդություն է, որի դեպքում աղիների պատերին ճողվածքի նման պարկանման ելուսներ են առաջանում:
3. Նվազում է գրգռվածությունը
Մշտապես իրեն զսպելը կարող է հանգեցնել նրան, որ մարդը դառնում է նյարդային և չար: Վատ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի, որը վնասում է ընդհանուր առողջությանը:
4. Առատ գազարտադրությունն օգնում է վերահսկել սննդակարգը
Ավելորդ գազի ձևավորումը կարող է պայմանավորված լինել ոչ ամենաօգտակար մթերքների մեծ քանակի օգտագործմամբ, օրինակ՝ կարմիր մսի, կաթնամթերքի, գլյուտենի:
5. Ըստ գազերի կարելի է պարզել ցելիակիայի կամ գլյուկոզայի անտանելիության առկայությունը
Առատ գազի արտադրություն կարող է դիտվել լակտոզայի կամ ցելիակիայի անտանելիությամբ տառապող մարդկանց դեպքում: Ցելիակիան հիվանդություն է, որը բնորոշվում է մարսողության խանգարմամբ: Միաժամանակ, աղիներում խախտվում է ճարպեր և ածխաջրեր կլանելու ունակությունը: Սննդակարգից բացառեք կաթնամթերքը, աշորան, վարսակը և ցորենը:
Գազերի քանակը նվազեցնելու համար ավելի դանդաղ կերեք և սննդակարգից բացառեք գազավորված ըմպելիքները, շաքարի փոխարինիչները: Աշխատեք շարժուն կենսակերպ վարել: