Աննա Մարտի . «Նահանջում եմ » անվանումը թող դառնա սկիզբ
Past.am-ը գրում է.
Մոսկվայաբնակ երգչուհի Աննա Մարտին վերջերս ներկայացավ «Նահանջում եմ » տեսահոլովակով , որը իր հետ կարծես նոր ոճ ու որակ թելադրեց այս դաշտում : Մեզ հեռաքրքրեց երգչուհու աշխատանքն իր տարբերվող ոճով և նրա հետ զրույցում պարզեցինք հետևյալը .
Շատ ուրախ եմ , որ նոր տեսահոլովակի մուտքը այդքան դրական արձագանքներ է ստացել Հայաստանում : Ապրում եմ Մոսկվայում , բայց իմ գործունեությունը , կարիերայի աճն ու հանդիսատեսի ջերմությունը ակնկալում եմ տեսնել , զգալ նախևառաջ Երևանում
: Մենք հոգևոր ուժ ու սնունդ ենք ստանում մայր հայրենիքից :
Դուք համագործակցու՞մ եք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ .
Այո , ես անչափ շնորհակալ եմ նրան , որովհետև տաղանդավոր անհատականություն է , ում ես միանշանակ վստահել եմ իմ երաժշտական գործունեությունը : Մենք համատեղ որոշում ենք այն ճանապարհն ու անհրաժեշտ քայլերը , որոնք պետք է անենք արվեստի աշխարհում: Կարևոր ու շատ մեծ է նրա դերը այն բոլոր ծրագրերում , որոնք մենք պլանավորել ենք և կներկայացնենք հանդիսատեսին : Ես կողմնակից եմ թիմային աշխատանքին , որի արդյունքը արդարացված է լինում :
Հնարավո՞ր է , մի օր ձեզ տեսնենք ժողովրդական երգի ժանրում :
Ես անկեղծ կլինեմ ու կասեմ դա իմ երազանքն է : Ողղակի ըստ իս դեռ ժամանակը չէ , երբ ես զգամ պատրաստ եմ սիրով այդ գործը կանեմ , ընտրելով Սայաթ - Նովայի ստեղծագործություններից որևէ մեկը :
Վերադառնանք «Նահանջում եմ » տեսահոլովակին : Դուք ժամանեցիք Երևան նկարահանման համար : Քան՞ի օր այն տևեց , ինչ որ իրադարձություն կամ արտառոց վիճակ կամ դեպք պատահեց թե ոչ :
Նկարահանման աշխատանքները տևեցին երկու օր , այդ օրերից մեկը համընկավ իմ տարեդարձի հետ և մենք նկարահանման հրապարակում տոնեցինք , որ առիթ է լինում ես ասում եմ , որ երկրորդ տեսահոլովակս ծնվել է ինձ հետ :
Ի դեպ օրերս Երևանում եմ լինելու , որպեսզի տեսնեմ ընկերներիս , բարեկամներիս : Արմատներով Գյումրեցի եմ ու միշտ կամենում եմ վայելել ծննդավայրիս ` հայի օջախի համն ու հոտը :