Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Թուրքիա vs ՆԱՏՕ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Carnegie» հիմնադրամը հոդված է տպագրել ՆԱՏՕ–ի և Թուրքիայի հարաբերությունների, նրանց միջև առկա տարաձայնությունների ու դրանց հաղթահարման հեռանկարների մասին: Ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

Մինչև Էրդողանն սպառնում է ՆԱՏՕ–ի իր դաշնակիցներին, թե կվերանայի ռազմական համագործակցության պայմանները, Բրյուսելում ակտիվորեն քննարկում են դաշինքի համար թուրքական սպառնալիքը:

Թուրքական կողմից ավելի ու ավելի հաճախ են խոսակցություններ լսվում այն մասին, որ Թուրքիան պետք է լքի դաշինքը: ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներն իրենց ավելի զուսպ են պահում, բայց երկու կողմն էլ միմյանց նկատմամբ բազմաթիվ դժգոհություններ ունեն, որոնք ավելանում են այն հարցերին զուգահեռ, որոնց շուրջ Անկարան ու Բրյուսելը համաձայնության գալու հնարավորություն գրեթե չունեն:

Հունիսի վերջին Էրդողանը հերթական անգամ մեղադրեց ՆԱՏՕ–ին «ահաբեկիչների հետ համագործակցելու» մեջ: Իսկ ահաբեկիչներ ասելով՝ Թուրքիայի նախագահը նկատի ուներ սիրիական քրդերի ջոկատները, որոնք կռվում են ԻՊ–ի դեմ և որոնց Պենտագոնը զենք է սկսել մատակարարել դեռ 2016–ի մայիսից:

Իսկ դաշինքում այլ տեսակետ ունեն: ՆԱՏՕ–ի ղեկավարությունը համարում է, որ սիրիական քրդերն արդյունավետ ռազմական ուժ են ԻՊ–ի դեմ պայքարի հարցում, և նրանց հետ համագործակցությունն անհրաժեշտ է Սիրիայում և Իրաքում գործողությունների հաջող ընթացքի համար: Սակայն Թուրքիան տարբերություն չի դնում սիրիական քրդերի ու ԻՊ–ի զինյալների միջև, պնդելով, որ թե մեկը, թե մյուսը «ահաբեկիչներ» են: Անկարան բազմիցս զգուշացրել է դաշնակիցներին, որ անհրաժեշտության դեպքում կարող է նոր ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում:

Սակայն քրդերի շուրջ տարաձայնությունները կողմերի հարաբերությունները բարդացնող միակ հանգամանքը չեն: 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի ղեկավարությունը գնալով ավելի ակտիվորեն է իր արտաքին քաղաքականությունը վերածում ներքին գործերի շարունակության: Թուրքիայի բոլոր հիմնական ներքաղաքական խնդիրները՝ քրդերի հետ հակամարտությունը, հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդարները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և այլն, այս կամ այն կերպ ազդում են Թուրքիայի միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների վրա:

Իր հերթին, ՆԱՏՕ–ն էլ Թուրքիայի նկատմամբ պակաս դժգոհություններ չունի, սակայն ի տարբերություն թուրքական կողմի, նախընտրում է սպասողական դիրք բռնել ու չի շտապում մեղադրանքներ առաջադրել: Իսկ ՆԱՏՕ–ի գլխավոր անհանգստություններից մեկը թուրքական բանակի ներկա վիճակն է, որը, ի դեպ, դաշինքում իր թվով երկրորդն է:

Չհաջողված հեղաշրջումից հետո թուրքական իշխանություններն իրականացրել են զանգվածային ձերբակալություններ և պաշտոնանկություններ: Ամենից շատ դրանցից տուժել են զինվորականները: Ձերբակալությունները խիստ նոսրացրել են թուրքական բանակի շարքերը: Այդ երկրի ԶՈՒ տվյալներով, որոնք ներկայացրել է Hurriyet Daily News–ը, հեղաշրջման փորձից 2 շաբաթ առաջ թուրքական բանակում ծառայել է ավելի քան 518000 մարդ, իսկ այսօր այդ թիվը 355212 է: Մեկ երրորդով կրճատվել է նաև գեներալների թիվը:

ՆԱՏՕ–ն նաև զգուշավոր կերպով հետևում է Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանն ու Մոսկվայի նախաձեռնած՝ սիրիական հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափին Անկարայի մասնակցությանը: Դաշինքին չի կարող չանհանգստացնել նաև Անկարայի՝ Ռուսաստանից S–400 զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավոր գործարքը:

Թուրքիան ավելի ու ավելի համարձակ կերպով է սադրում ՆԱՏՕ–ին Մոսկվայի հետ իր սիրախաղերով և դաշինքի առանձին երկրների հետ կոնֆլիկտներով: Նա ցանկանում է լինել տարածաշրջանի առաջատար գերտերությունը և ինքնուրույն կայացնել որոշումներ:

Հենց դա էլ, ըստ էության, վերջին տարիներին նա անում է Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի, Իսրայելի և Եվրամիության հետ հարաբերություններում: Թուրքիայի ինքնուրույնության հերթական հստակ դրսևորումն էր Քաթարին ցուցաբերած աջակցությունը:

ՆԱՏՕ–ում մասամբ հասկանում են նոր Թուրքիայի տրամաբանությունը: Էրդողանը սադրիչ է, այդուհանդերձ, նա ՆԱՏՕ–ական սադրիչ է, այնպես որ նրա որոշ արարքների վրա (ինչպես, օրինակ, Ինջիրլիքի բազայի դեպքում) դաշինքը պարզապես աչք է փակում: Թուրքիան կարևոր ռազմավարական դիրք ունի Մերձավոր Արևելքի անհանգիստ տարածաշրջանում, ունի ելք դեպի Սև և Միջերկրական ծովեր: «Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ–ի գերակայություններից է»,– վերջերս Politico–ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ–ի Ռազմական հանձնաժողովի նախագահ, գեներալ Պետր Պավելը:

ՆԱՏՕ–ից դուրս գալը նաև չի բխում հենց Թուրքիայի ռազմավարական շահերից՝ Անկարան պարզապես դաշինքին այլընտրանք չունի, և երկրի տնտեսությունը խիստ կապված է Արևմուտքի հետ: Անկարան մտադիր չէ դուրս գալ դաշինքից, որքան էլ որ դրան ձգտեն եվրասիական եղբայրության տեսությունների սիրահարները Ռուսաստանում և Թուրքիայում: Թուրքիան նախկինի պես կարևորում է իր անդամակցությունը ՆԱՏՕ–ին, ՆԱՏՕ–ն էլ կարևորում է Թուրքիային: Սակայն կողմերի համար գնալով ավելի դժվար, երբեմն էլ՝ անհնար է դառնում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնության գալը:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում