«Բրիգադա» ֆիլմի հիմքում իրական պատմություն է. ու՞մ է մարմնավորել Սերգեյ Բեզռուկովը
Ասում են՝ քրեական հեղինակությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել և հովանավորել են ֆիլմի նկարահանումներին
Ռուսական հայտնի «Բրիգադա» սերիալի և քրեական աշխարհի հետ կապի մասին լեգենդներ են շրջում: Դրանցից մեկի համաձայն սերիալի հովանավորներն օրենքով գողեր են եղել, իսկ նպատակը՝ քրեական աշխարհի դեմքերին դրական ներկայացնելը: Այդ կերպ քրեական հեղինակոությունները ցանկացել են իրենց անցյալը «սպիտակ» ներկայացնել:
Սերիալի ստեղծագործական թիմը չի հերքում, որ սցենարը գրելիս խորհրդակցել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, բայց լուրերը, թե սերիալը պատվիրել են քրեական հեղինակությունները, իրականությանը չեն համապատասխանում: Ֆիլմի պրոդյուսեր Անատոլի Սիվուշովի խոսքով «ախպերությունը հավանել է ֆիլմը», քանի որ սերիալում դրական է ներկայացվել:
ՕՐԵԽՈՎՍԿԻՆԵՐԸ
Ֆիլմի գլխավոր հերոս Սաշա Բելովն ամենայն հավանականությամբ մարմնավորել է Ռուսաստանում 80-ականներին հայտնի Օրեխովսկայա անվանումով հանցավոր բանդայի հիմնադիր և պարագլուխ Սիլվեստերին: Ենթադրվում է, որ ֆիլմի սցենարիստներիը հենց նրա անձի հիման վրա են կերտել Ռուսաստանի գլխավոր կինո բանդիտի կերպարը:
Սիլվեստրի կենսագրության և «Բրիգադայի» սցենարի մեջ շատ ընդհանուր դրվագներ կարելի է գտնել: Սիլվեստրը, «Բրիգադայի» գլխավոր հերոսի պես զրոյից է սկսել, ֆիզիկապես եղել է շատ ուժեղ: Օրեխովսկայա բանդան հիմնականում հափշտակությամբ է զբաղվել, հենց այդպես էլ սկսեցին Բելովը, Ֆիլը, Կոսմոսը և Պչյոլան: Բանդայի պարագլխի բախտը չբերեց կարիերայի, էթնիկ հակամարտության, ԱՄՆ անհասկանալի ուղևորության հարցում, այդ ամենը նաև պատահեց Բելովի հետ: Բայց գլխավոր դրվագը, որը հաստատում է, որ Բելովը մարմնավորել է Սիլվեստրին, սերիալի վերջին սերիայում է:
1994 թվականի սեպտեմբերի 13-ի երեկոյան, ռադիո վերահսկվող սարքի օգնությամբ պայթեցվել է Սիլվեստրի մերսեդես մակնիշի մեքենան: Ռումբը մագնիսով ամրավցված է եղել մեքենայի թափքին: Սիլվեստրի հեռախոսը գտնվել է ավտոմեքենայից 11 մետր հեռավորության վրա, որով նա խոսել է պայթյունից տառացիորեն մի քանի վայրկյան առաջ:
Սիլվեստրի կենսագրության մեջ այդ օրը համարվում է նրա մահվան օրը, բայց իրականում այդ պայթյունը բեմադրված է եղել: Նրա մահվանից մի քանի տարի անց վկաները պնդել են, որ վերջինս կնոջ հետ ապրում է Իսրայելում: Սաշա Բելովը նույնպես բեմադրել էր իր մահը՝ պայթեցնելով ավտոմեքենան, իսկ դրանից հետո ընտանիքի հետ թաքնվեց արտասահմանում:
ԿԱԶԱՆՍԿԻՆԵՐԸ
«Բրիգադայի» հերոսներին նմանեցնում են նաև կազանյան «կինոպլյոնկա» խմբավորմանը: Այս խմբավորման պատմության մեջ «Բրիգադայից» հեռուստադիտողներին մի քանի ծանոթ դրվագներ կան՝ մասայական կռիվներ, շուկայի վրա հովանավորչություն և հափշտակում:
«Կինոպլյոնկան», Բելովի խմբավորման նման, սովորական փողոցային բանդայից վերածվել է հզոր քրեական խմբավորման: Երկու պարագլուխների՝ Տաշքենդի և Իլֆատեի վեճից հետո խմբավորումը պառակտվեց, բաժանվեց երկու թևի, և նրանց միջև դաժան պատերազմ սկսվեց, որի վերջում նրանցից մեկը մահացավ: Տաշքենդը, Բելովի ընկերների պես, մահացավ նրանցից մեկի դավաճանության պատճառով: