Հետաքրքիր փաստեր ձեռքի ժամացույցի մասին
1. Ձեռքի առաջին ժամացույցները ստեղծվել են XIX դարի սկզբներին: XIX դարի վերջին` պատերազմի ժամանակ, գրպանի ժամացույցի օգտագործման անհարմարության պատճառով զինվորականները սկսեցին կրել ժամացույց դաստակի վրա: Իսկ ձեռքի ժամացույցները վերջնական ճանաչում ստացան միայն XX դարի վերջին: Հիմա այն օգտագործվում է որպես աքսեսուար՝ բջջային հեռախոսների տարածման պատճառով:
2.Մեկ ձեռքի ժամացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ավելի քան 20 մարդ:
3.Եթե ատամներով վերցնեք ժամացույցն ու փակեք Ձեր ականջները, ապա ժամացույցի տկտկոցը կվերածվի շատ ուժեղ, ծանր հարվածների` այդքան նրա ձայնը կուժեղանա:
4.Ներկայումս աշխարհում տարեկան արտադրվում է ժամացույցի ավելի քան 1 միլիարդ մեխանիզմ: Դրանցից մոտ 60%-ը բաժին է հասնում Ճապոնիային: Ամենաթանկ ժամացույցները շվեյցարականերն են, այդ պատճառով շվեյցարական ընկերությունները զիջում են ճապոնացիներին արտադրանքի քանակով, բայց շահույթի տեսանկյունից անհամեմետելի առավելություն ունեն:
5.Որպես կանոն, ժամացույցի մասնիկներ պատրաստելու հիմնական գործողությունները կատարվում են Շվեյցարիայում՝ ավտոմատացված սարքավորումների և ժամանակակից մեխանիզմների միջոցով: Միայն եզակի կազմակերպություններ, որոնք արտադրում են տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ժամացույցներ, կարող են իրենց թույլ տալ մեխանիզմների ձեռքով հավաքում և ամեն մասնիկի կատարելագործում ու հղկում:
6.Chopard’s-ն աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցն է: Ադամանդների կարատների ընդհանուր քանակը 201 է: Դրա արժեքն է 25 միլիոն դոլար: