Հեյլի Բիբերը մետաքսե տոպով կեցվածք է ընդունել Harper's Bazaar-ի շապիկի համար
Մոդել Հեյլի Բիբերը Harper's Bazaar ամսագրի սեպտեմբերյան համարի դեմքն է։ Այս մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում։
Ջասթին Բիբերի կինը ամսագրի շապիկի համար կեցվածք է ընդունել YSL-ի մետաքսե տոպով և կոստյումով։ Նրբագեղ տեսքը լրացնում էր մեծ քարով ու փետուրով կախազարդը, ինչպես նաև վզնոցն ու երկար ականջօղերը։
«Ես երբեք չեմ վախենում որևէ բան փորձելուց: Կարծում եմ՝ դա պարզապես ցույց է տալիս, որ իմ ոճը զարգանում է: Այն պարզապես շարունակում է աճել: Սա այն է, ինչ ես ուզում եմ լինել կյանքի բոլոր ոլորտներում», - ասել է մոդելը հրատարակությանը տված հարցազրույցում: