Թիմուր Ռոդրիգեսը կնոջ և երեխաների հետ բարձրացել է Էտնա լեռը
Ռուս շոումեն, երգիչ Թիմուր Ռոդրիգեսը կնոջ և երեխաների հետ բարձրացել է Էտնա լեռը։ 2007-ին արտիստն այստեղ ամուսյության առաջարկություն էր արել իր սիրելիին՝ Աննա Դևոչկինային, ով համաձայնվել էր դառնալ նրա կինը, և զույգը որոշել է մի քանի տարի անց վերադառնալ Սիցիլիա:
«Մեր ճամփորդության երկրորդ օրը. 15 տարի անց մենք բարձրացանք Էտնա լեռը մեր շատ մեծ «փոքրիկ տիկնիկների» հետ: 2800 մետր բարձրության վրա արև էր, հետո սկսվեց կարկուտ, անձրև, ամպրոպ՝ կայծակով»,- իր անձնական բլոգում պատմել է հեռուստահաղորդավարի կինը և ցուցադրել լուսանկար վերևից։
2022 թվականի փետրվարին հրաբխի հերթական ժայթքումը տեղի ունեցավ հարավարևելյան խառնարանում՝ մոտ 2900 մետր բարձրության վրա, այս անգամ զոհեր չկային։
Թիմուր Ռոդրիգեսը և Աննա Դևոչկինան պաշտոնապես գրանցեցին իրենց հարաբերությունները 2007 թվականի օգոստոսին, իսկ 2009 թվականի մարտի 10-ին նրանք առաջին անգամ ծնող դարձան. ծնվեց նրանց որդին՝ Միգելը։ 2012 թվականին հայտնի դարձավ շոումենի կնոջ երկրորդ հղիության մասին, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին զույգը տղա ունեցավ, ում անվանեցին Դանիել։