Exclusive. «Այլեւս այն խեղճ, գյուղի աղջիկը չէ». նոր սերիալ՝ Շուշաննա Թովմասյանի եւ Բեն Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ
NEWS.am STYLE-ը գրում է.
Շուշաննա Թովմասյանի եւ Բեն Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ շուտով նոր սերիալ կբարձրանա էկրաններ։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասացղ ռեժիսոր Վահե Սայանը։
Նոր սերիալի նկարահանումները դեռ սկսված չեն, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։ Ռեժիսորի խոսքով՝ այս անգամ Շուշաննան հանդես է գալու միանգամայն նոր կերպարով.
«Այս անգամ լինելու է «Երանիում» եւ իր գրեթե բոլոր դերերին հակառակ մի բան։ Նա կունենա իր անձնականը, բայց ոչ թե գլխավոր հերոսի հետ, ինչպես մյուս սերիալների դեպքում էր, այլ կունենա իր կյանքը՝ իր զարգացումներով»,- նշեց Սայանը՝ ընդգծելով, որ նոր հեռուստասերիալը սոցիալական դրամա է՝ մեծ սիրո տարրերով։
Շուշաննա Թովմասյանը նոր սերիալում մարմնավորելու է հարուստ աղջկա. «Այլեւս այն խեղճ, գյուղի աղջիկը չէ»,- ասաց Սայանը՝ հավելելով, որ Շուշաննան մարմնավորելու է սերիալի մյուս գլխավոր դերակատար՝ Արտաշես Ալեքսանյանի դստերը։
Սերիալի անվանումը դեռ աշխատանքային է, այդ իսկ պատճառով ռեժիսորը չցանկացավ բարձրաձայնել այն։ Նոր հեռուստանովելը կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստընկերության եթերով։ Սերիալում դերակատարություն ունեն նաեւ Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Գոհար Իգիթյանը, Սոֆի Դեւոյանը եւ այլք։