«Սնվել առողջ եւ սպորտի մասին չմոռանալ»․ Լուսինե Թովմասյանը պատմել է՝ ինչպես է պահպանում գեղեցիկ կազմվածքը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։
Նրանցից մեկը հետաքրքրքվել է, թե ինչպես է գեղեցկուհուն հաջողվում պահպանել սլացիկ կազմվածքը։ «Գենետիկան ծատ կարեւոր է, բայց նաեւ շատ կարեւոր է հետեւել սննդին։ Սնվել առողջ եւ սպորտի մասին չմոռանալ», - հարցին պատասխանել է երիտասարդ մայրիկը։