Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Հենրիխ Մխիթարյանի և Լոպիրյովայի հարսանիքի համար
Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր հարսանիքի համար։
Մինչ 2018 թվականի վերջ հարսանիքի շանսերը գնահատվում են 12 գործակցով։ Խաղադրույքները հարսանիքի չկայանալու օգտին ընդունվում են 1,01 գործակցով։
Երկրպագուների և բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի նկատմամբ աճել է՝ կապված հունիսի 14-ին հայտնի մոդելի՝ Հայաստանի այցի հետ, որտեղ նա ֆուտբոլիստի հետ այցելել է տեսարժան վայրերը։