«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետ
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է եղբոր հետ։
Իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում քույր ու եղբայր ջերմ գրկախառնված են։ Մարիամը հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է սեւ հանդերձանք, բարձրակրունկներ։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Իմ սիրտ», - լուսանկարներից մեկին կից գրել է Մարիամը։