«Եթե երիտասարդության համար պետք լիներ կղանք ուտել` ես դա կանեի». Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է The New York Times-ի համար ֆոտոշարքում և հարցազրույց տվել հրատարակությանը, որում պատմել է իր նոր SKKN by Kim մաշկի խնամքի շարքի և այն մասին, թե ինչ է պատրաստ անել իր արտաքինի համար։
Ռեալիթի-շոուի 41-ամյա աստղն ասել է, որ իր մաշկի լավ տեսքը պահպանելու համար պատրաստ է ցանկացած զոհաբերության.
«Ես պատրաստ եմ ամեն ինչ փորձել: Եթե ինձ ասեիր, որ ավելի երիտասարդ երևալու համար պետք է ամեն օր կղանք ուտես, ես դա կանեի»,- ասել է Քիմը:
Նրա խոսքով` այս տեսակետն իրականում շատ կանայք ունեն։
«Այնքան շատ մարդիկ փորձում են իրենց այնպես պահել, կարծես իրենց չի հետաքրքրում, թե ինչպիսի տեսք ունեն: Ես չեմ վարվում այնպես, կարծես այս ամենն ինձ հեշտ է տրվում, կամ ամեն ինչ բնական է: Դեմքի, ներառյալ ցողունային բջիջները, լազերները, այս ամենը աշխատանք է»,- նշել է նա: