Մարգո Ռոբին կխաղա «Կարիբյան ծովահենները» ֆիլմում. ինչու են երկրպագուները վրդովված
Համացանցում տարածվել է լուր այն մասին, որ «Կարիբյան ծովահենները» ֆիլմի նոր մասում գլխավոր հերոսը կարող է լինել դերասանուհի Մարգո Ռոբին, ինչը զայրացրել է Ջոնի Դեպի երկրպագուներին:
Այս մասին հայտնել է The Sunday Times ամսագիրը, որին տված հարցազրույցում հայտնել է ֆիլմի ռեժիսորը՝ Ջերեմի Բրուքհայերը:
«Արդեն առկա են երկու սցենարներ «Կարիբյան ծովահենների» շարունակության, որոնցից մեկում գլխավոր հերոսուհին կլինի Մարգո Ռոբին, իսկ մյուսում կվերադառնա՞ Ջոնի Դեպը, թե ոչ` դեռ պարզ չէ, ապագան անորոշ է»,- հայտնել է Ջերեմին: