ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այլ նաև ուղեղի խաղ է. Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձ է կատարելի իր դպորցական տարիներին:
«Դպրոցական տարիներին կենտրոնացած եմ եղել միայն ուսման վրա: Վայելում էի բոլոր առարկաները, սիրում էի բոլոր ուսուցիչներին և որևէ խնդիր չեմ ունեցել նրանց հետ: Լավ հարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ:
Ֆուտբոլ էի խաղում դպրոցական ընկերներիս հետ այլ աշակերտների դեմ: Ոչ ոք չէր ցանկանում մեր դեմ խաղալ, քանի որ գիտեին` մենք կարող ենք հեշտությամբ հաղթել: Դպրոցում հաճախ բասկետբոլ էինք խաղում, երբեմն սեղանի թենիս: Բայց ինձ համար ֆուտբոլնը գլխավոր սպորտ էր:
Միշտ էլ կարող էս այլ մարզաձևերից բաներ վերցնել ֆուտբոլի համար, դա շատ օգտակար է, քանի որ ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այլ նաև ուղեղի խաղ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը:
