«Փոքրիկ Միսս Արմենիա 2022»․ հրաշք Միլայի կյանքի փոքրիկ ձեռքբերումը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Բացի նրանից, որ համացացանցում երգչուհին պահպանում է ակտիվ և սերտ հարաբերություններն իր երկրպագուների և հետևորդների հետ, շատ հաճախ նաև ներկայացանում է դստեր՝ հրաշք Միլայի կյանքի փոքրիկ ձեռքբերումները։
Միլան իր առանձին էջն ունի սոցցանցերում և Oragir.live-ի աչքից չի վրիպել, որ վարսահարդար Գեորգի Կոտն, ով Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով:
Միլայի իստագրամյան էջում նոր լուսանկարներ են հրապարակվել: Դրանց կից գրված է.
«Կարող եք շնորհավորել ինձ։ Այսօր Քավորս ինձ շնորհեց «Փոքրիկ Միսս Հայաստան 2022» տիտղոսը: Շնորհակալ եմ քեզ իմ անկրկնելի Քավոր» :
Նշենք, որ Միլան ամռանը կդառնա 4 տարեկան: Նա շատ սիրված է հետևորդների կողմից: Նրանք պարբերաբար պահանջում են, որպեսզի Սիլվան ավելի հաճախ հրապարակումներ անի փոքրիկի հետ։
Հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանը սպասում է իր 2-րդ երեխային։ Նա ամիսներ առաջ իր հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով մայրանալու է 2-րդ անգամ: