Սեր, ամուսնություն, բաժանում. ապրիլի 12-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ԽՈՅԵՐ
Այսօր դուք պետք է նայեք սիրելիի հետ հարաբերություններին հենց նրա աչքերով։ Մի պահ ձեզ նրա փոխարեն պատկերացրեք եւ մտածեք՝ արդյոք ձեզ դո՞ւր է գալիս ամեն ինչ, այնուհետ որոշում կայացրեք՝ ինչպես վարվել հետագայում։
ՑԼԵՐ
Ստիպեք սիրելիին խանդել ձեզ, բայց մի հասցրեք այդ ամենը ծայրահեղ աստիճանի։ Թող որ ձեր խանդի առիթը արդարացված լինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ համար գտածոների օր է։ Դուք ավելի լավ, քան ցանկացած որոնողական համակարգ, կգտնեք ոչ միայն կորած իրեր, այլեւ կորած մարդկանց։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ինչ էլ որ այսօր պատահի ձեզ հետ, աշխատեք պահպանել ձեր հանգստությունն ու լավատեսությունը։ Դրանք հատկապես պետք կգան ձեր սիրելիին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ոչ միայն չմոռանալ, որ հումորի զգացողություն ունեք, այլեւ կիրառել այն, հատկապես՝ սիրելիի կողքին եղած ժամանակ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր «սիրում եմ» բառակապակցությունը ձեզ համար այլ՝ առեղծվածային նշանակություն կունենա, եւ դուք այն չեք կիրառի անգամ ձեր ամենասիրելի անձնավորությանը դիմելիս։
Ավելին՝ այստեղ