Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին չի կարողանալու հետեւել ձեր ռիթմին, հետեւաբար հնարավոր է, որ նա անիմաստ եւ անկանխատեսելի քայլերի դիմի: Դա իհարկե, կբարկացնի ձեզ, սակայն պետք չէ տուրք տալ սեւ ու բացասական զգացմունքներին: Ավելի հանդուրժող եղեք:
ՑԼԵՐ
Փորձեք ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին: Հենց դրանք կօգնեն ձեզ հասկանալ ձեր սիրելիին եւ անգամ՝ ավելի շատ սիրել եւ գնահատել Նրան: Հիշեք այն բոլոր դետեկտիվները, որոնք ժամանակին ընթերցել եք: Զգացեք ձեզ ինչպես Շերլոկ Հոլմսը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին մի քիչ վախեցնելու է ձեզ: Ավելին, դուք բավականին անհանգստանալու եք: Հավանականությունը մեծ է, որ նա կփորձի կատակել ձեզ հետ, ինչն այնքան էլ զավեշտալի չի լինի ձեզ համար: Սակայն Նրան չվիրավորելու համար, փորձեք զսպել ձեզ եւ չարտահայտել ձեր դժգոհությունը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նույնիսկ եթե սիրելի անձնավորություն կա ձեր կողքին, չի նշանակում, որ իրավունք չունեք չհիանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հմայքով: Շատ շուտ եք սկսել քող քաշել ձեր երեսին: Ոչ մեկը չի կարող արգելել ձեզ շփվել ձեր ընտրյալի ընկերների հետ: Դա դավաճանություն չէ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Փորձեք վնասակար սովորությունների գերին չդառնալ, այլապես ձեր սիրելի անձնավորության՝ ճիշտ վարքագծի մասին քարոզներից խուսափել չի լինի: Սակայն նույնիսկ եթե այդպես լինի, պարտադիր չէ, որ հետեւեք ձեր սիրելիի ամեն խոսքին: Գլխավորը՝ ճիշտ ժամանակին գլխով անելն է:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք տխուր եք եւ միայնակ, նույնիսկ եթե սիրված եք: Հավանաբար դուք երկարատեւ եւ լուրջ հարաբերությունների կարիք եք զգում այն միակի հետ, ում մասին վաղուց եք երազել: Աստղերը ձեզ համար երկար եւ խոստումնալից շաբաթ են նախապատրաստել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կարիք չկա այդքան վախկոտ լինել, նույնիսկ եթե ձեր սիրելիի պահվածքը անհանգստանալու տեղիք է տալիս: Մի վատնեք ձեր կենսական էներգիան մտահոգվելու վրա: Վատագույն դեպքում այդ նույն էներգիան կարող եք օգտագործել, եթե միջադեպեր լինեն:
Ավելին՝ այստեղ