Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти
Общество

Ծանոթ ու միարժամանակ անհայտ… կարդամոն համեմունք

Կարդամոնը՝ հիլը (Elettaria cardamomum)  բազմամյա խոտաբույս է, որի սերմերը հասունանում են երրորդ տարում և ունեն կամֆորայի խիստ հոտ։ Այն հանդիսանում է ամենաթանկ համեմունքներից մեկը և այդ իսկ պատճառով ստացել է «համեմունքների թագուհի» անունը։ Հիլը արտահայտված համով խտացված համեմունք է, ուստի այն օգտագործվում է փոքր քանակությամբ: Հիլի սերմերը պարունակում են 3-8% եթերայուղ, ինչպես նաև տերպինեոլ, տերպինիլացետատ, սինեոլ, սպիտակուց: Հիլի յուղը լայնորեն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Հիլը նաև ուժեղ տոնիկ է: Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում ընդունված է ավելացնել այն սուրճի և թեյի մեջ (այսպես կոչված բեդվինյան սուրճ և մասալա թեյ): Ընդ որում հիլն ու սուրճի հատիկները հաճախ աղում են միասին: Երբ հիլը զուգորդվում է այլ համեմունքների հետ, ապա հակված է գերակշռել դրանց համին: Միջնադարում վերը նշված նյութերի առկայության պատճառով այն նշանակվել է ստամոքսահյութի սեկրեցիան խթանելու, ստամոքսի մկաններն ուժեղացնելու, ինչպես նաև պոտենցիայի բարձրացման համար: Հիլի պատմություն ունի ընդհանրություն այնպիսի համեմունքների հետ, ինչպիսիք են պղպեղը, կոճապղպեղը և դարչինը: Հնդկաստանից է այդ համեմունքը բերվել Մերձավոր Արևելք (ներառյալ Հին Եգիպտոս): Մ.թ.ա. առաջինից երկրորդ հազարամյակում արաբ վաճառականները, որոնք երկար ժամանակ հանդիսացել են համեմունքների մատակարարման մենաշնորհատերեր, հիլ են ներմուծել Հին Հռոմ և Հին Հունաստան:

Արաբներն իրենք էլ լայնորեն օգտագործել են հիլը որպես համեմունք և որպես դեղամիջոց նման կերպ ստեղծելով ժամանակակից դեղերի նախատիպերը (էլիքսիրներ, օշարակներ):

Աստիճանաբար, 12-րդ դարում, համեմունքը տարածվել է նաև եվրոպական այլ երկրներում: Համեմունքի ծագումը, որը մանրակրկիտ կերպով թաքցրել են մատակարարները, հաստատապես պարզել են պորտուգալացի նավագնացները, որոնք 16-րդ դարում ափ են իջել Գոայի շրջանում: Ծովային նոր ուղիների բացումը համեմունքը դարձրել է ավելի մատչելի և էժան:

Հիլի մասին տեղեկատվություն է պարունակում Այուրվեդայի վեդական բժշկություն կանոններում, որն ավելի քան 5000 տարեկան է: Այդ համեմունքը հիշատակվում է նաև հին գրություններում, որոնք գրվել են հնդկական քաղաքակրթության արշալույսին: Եգիպտական ​​բուժիչ բույսերի գրքում (Ebers papyrus), որը թվագրված է մ.թ.ա. 1550 թվականով, առկա է վկայություն այդ համեմունքի բուժիչ հատկությունների մասին:

Հին Եգիպտոսում հիլը օգտագործել են բուրումնավետ վառելու նյութեր պատրաստելու համար, որոնք օգտագործվել են կրոնական արարողություններում: Աղբյուրները, որոնք  թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ դարով, նշում են, որ հին եգիպտացիները հիլ են օգտագործել  ատամները սպիտակեցնելու և մաքրելու համար՝ այն ավելացնելով օծանելիքի բաղադրության մեջ:

Հին Հռոմում և Հին Հունաստանում համեմունքը օգտագործել են խոհարարության, բժշկության և օծանելիքի արտադրության մեջ: Մ.թ.ա. 3-րդ դարում հին հույն բնագետ Թեոֆրաստոս հիլը նկարագրվել է իր «Բույսերի պատմություն» աշխատության մեջ:

Հետագայում, մեր դարաշրջանի սկզբին, հին հռոմեական բժիշկ, դեղագետ և բնագետ Դիոսկորիդեսը «Բժշկական նյութերի մասին» իր գլխավոր աշխատության մեջ և հռոմեացի գիտնական Պլինիին իր «Բնական պատմության» մեջ բացահայտել են հիլի արտասովոր ուժը: Նրանց կարծիքը կիսել են նաև միջնադարյան Եվրոպայի բժիշկները, և հիլը դեղատներում վաճառվել է որպես անկախ դեղամիջոց, կամ խառնված այլ դեղորայքի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live