«48-ամյա կին եմ, երբեք չեմ համբուրվել». Լուիզա Ներսիսյան
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շուտով հեռուստադիտողին ներկայանալու է նոր կերպարով. Նա նկարահանվում է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հումորային նոր նախագծում՝ «Սիրո հասակ»-ում: Զրույցում Լուիզան ներկայացրել է, թե ինչ կերպար է մարմնավորելու:
Նրա խոսքով՝ այս անգամ խաղալու է ընկճված, պարփակված կնոջ դեր: «Հերոսուհիս՝ Ալլան, 48 տարեկան է, բայց դեռևս չի հասցրել ամուսնանալ և ընտանիք կազմել, գրեթե միշտ զբաղված է եղել մոր խնամքով: Շուրջբոլորն ուզում են, որպեսզի Ալլան ամուսնանա, բայց Ալլան ամեն-ինչից հիասթափված է»,- ասաց Լուիզան ու հավելեց, որ կերպարը, այնուամենայնիվ, սիրահարվում է:
Լուիզան ընդգծեց, որ հեռուստադիտողներն իրեն տեսնելու է լիովին այլ կերպարում և հենց այդ փաստն է նրան դուր գալիս. «Ինձ համար հետաքրքիր էր խաղալ այս դերը, քանի որ կերպարանափոխվելու հնարավորություն էր տալիս: Տեղափոխվում եմ լրիվ այլ աշխարհ՝ արտաքինից մինչև ներքին»:
Դերասանուհին պատմեց, որ կներկայանա նաև արտաքին փոփոխություններով: «Կերպարս շատ կոնսերվատիվ է, ես մարմնավորում եմ մի կնոջ, որը երբեք չի համբուրվել, կերպարը ինքնին շատ ընկճված է և խիստ պարփակված»,- նշեց Լուիզան:
Դերասանուհու սիրեցյալին մարմնավորում է դերասան Գոռ Հակոբյանը, եղբորը՝ Գրիգոր Դանիելյանը: Նախագծում խաղում են նաև Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը:
Ավելին՝ այստեղ