Գունցբուրգը խոսել է Covid-ի դեմ քթային պատվաստանյութի հետազոտության առաջընթացի մասին
Tass.ru-ն գրում է, որ մոտ 100 մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութ կլինիկական փորձարկումների ընթացքում: Կամավորներն իրենց լավ են զգում, կողմնակի ազդեցություններ չկան։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մոտ 100 կամավոր արդեն ներռնգային պատվաստվել է <...>, կամավորներն իրենց հիանալի են զգում, կողմնակի ազդեցություններ չկան»,- ասել է նա։
Գունցբուրգը նշել է, որ այս ուսումնասիրությունները կփորձարկեն թեստային համակարգի արդյունավետությունը, որը հարմարեցված է քթային պատվաստումից հետո հակամարմինների մակարդակը որոշելու համար: «Մենք հարմարեցրինք արյան մեջ հակամարմինների հայտնաբերման համար գոյություն ունեցող թեստային համակարգը՝ քթի խոռոչում սեկրետորային հակամարմիններ հայտնաբերելու համար: Դա նույն պրոցեդուրան է, ինչ ՊՇՌ-ի դեպքում փայտիկով նմուշ են վերցնում, - բացատրել է նա,- հետագայում հնարավոր կլինի խոսել օգտագործման արդյունքների մասին»։
2021 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնին թույլատրել է իրականացնել կորոնավիրուսի դեմ քթային սփրեյ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Ինչպես նշել է Գունցբուրգը, այդ պատվաստանյութը չի վերացնի կանոնավոր պատվաստումների անհրաժեշտությունը, այլ կդառնա դրա հավելումը դառնալով վարակման դեմ ևս մեկ խոչընդոտ։ Գիտնականի խոսքով քթային պատվաստանյութը քթի հատվածում տեղական իմունիտետ է ստեղծում և լրացուցիչ արգելք դառնում վիրուսի համար, որը փորձում է ներթափանցել օրգանիզմ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը