Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

«Վիզը սխմում էի, որ սուս մնա». Որդեգիր զավակը ձեռքերով խեղդամահ է արել տարեց հորը

1in.am\ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Վալերի Թումասյանի գործի դատական քննությունը:

50-ամյա Վալերի Թումասյանը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Վալերիի հայրն էր՝ 80-ն անց Ալավերդի Թումասյանը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցի իրենց բնակարանում Վալերին վիճել է հոր հետ, որի ընթացքում բռունցքներով մի քանի անգամ հարվածել է հոր դեմքին ու գլխին, ապա ձեռքերով «սխմել է վիզը»՝ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն:

Դեպքից անմիջապես հետո Վալերին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տվել հոր մահվան մասին՝ ասել է, թե հայրն ընկել, վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով ու մահացել է:

Դեպքի հաջորդ օրը Վալերի Թումասյանը դիմում է ներկայացրել քննչական բաժին՝ պնդելով, թե ականատես է եղել՝ ինչպես է հայրը ննջասենյակում քայլելիս վայր ընկել մահճակալի վրա, գլխով բախվել է մահճակալի փայտե սուր հատվածին, սկսել է արյունահոսել, աչքն էլ կապտել է:

Սակայն հուլիսի 22-ին ստացվել է դատաբժշկի տեղեկանքը, ըստ որի՝ մահացածի մոտ ախտորոշվել է «Գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում: Մեխանիկական շնչահեղձություն: Գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք: Գլխի, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների արյունազեղումներ, գլխուղեղի արյունազեղում, ողնուղեղի արյունազեղում, ողնաշարի կրծքային առաջին ողի կոտրվածք, ձախից՝ վահանաճառի եղջյուրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ»:

Ակնհայտ էր, որ տուժողի մահը բռնության հետևանք է:

Վալերի Թումասյանը բերման է ենթարկվել, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննության ժամանակ և դատարանում Վալերի Թումասյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Նախաքննության ընթացքում Վալերին հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ինքը Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմս է գնել՝ պետք է մեկներ Սոչի: Այնուհետև խմել է երկու շիշ գարեջուր, բայց չի հարբել, եղել է սթափ, ադեկվատ վիճակում:

Ժամը 23-ի սահմաններում տուն է գնացել: Ռուսաստանի տոմսի հետ կապված՝ հայրը զայրացել է իր վրա, պահանջել է վերադարձնել փողի մնացորդը ու ջղայնացրել է իրեն: Ինքը չի կարողացել իրեն տիրապետել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է հոր դեմքին: Վիճաբանությունը ննջարանում է ընթացել, իր հարվածից հայրն ընկել է մահճակալին: Ինքը բռունցքով մի քանի անգամ էլ հարվածել է հոր գլխին, հետո ձեռքերով սեղմել է նրա պարանոցը: Ինքը ցանկանում էր այնպես անել, որ անընդհատ խոսող հայրը չխոսի, նրա խոսքերը, ձայնը ջղայնացնում էին իրեն: Հոր պարանոցը սեղմել է այնքան, մինչև լսել է, որ հայրը խռխռացնում է: Բաց է թողել, սակայն հայրն արդեն անգիտակից վիճակում էր: Մոր հետ փորձել է հորն ուշքի բերել, բայց չի կարողացել: Մայրը ստուգել ու համոզվել է, որ Ալավերդին մահացել է: Նա ահազանգել է շտապօգնություն:

Վալերին հայտնել է, որ վերջին շրջանում մեծ մասամբ ապրել է Պյատիգորսկում, շինարարական աշխատանքներ է կատարել: Պյատիգորսկում նաև դատվել է գողության համար, երկու տարի պատիժ է կրել: Հայաստան է եկել 2013 թվականի նոյեմբերին:

Վալերին ասել է, թե հայրն ու մայրը վատառողջ էին, հայրն ընդհանրապես դժվարանում էր քայլել, ինքն ու մայրը խնամում էին նրան:

Դեպքի պահին հոր ձայնն ու խոսքերը, նրա արտահայտություններն են իրեն սաստիկ ջղայնացրել, սկսել է հարվածել հորը, հետո սեղմել է պարանոցը, որ նա վերջապես… սուս մնա: Երբ տեսել է, որ հայրն անգիտակից է, մորն ասել է, որ ջուր բերի, բայց արդեն չի կարողացել հորն ուշքի բերել: Տեսել է, որ հոր ականջից արյուն է գալիս: Մայրն ասել է, որ նա մահացել է:

Վալերին նշել է, թե դեպքից անմիջապես հետո ինքը չի ցանկացել ճշմարտությունն ասել. «Մտածում էի՝ չեք հասկանա՝ ինչից է մահացել…»,- պարզամտորեն պատճառաբանել է Վալերին:

Նա ասել է, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսը գնել էր մոր տված փողով: Մայրը 25 հազար դրամ էր տվել, ինքը տոմսն առել էր 20 հազար դրամով: Տոմսի արժեքի հետ կապված՝ հայրը սկսել է բորբոքվել, պահանջել է հինգ հազար դրամը ու իրեն վիրավորել է:

Վալերին հայտնել է, թե հոր մարմինը ինչպես ընկած էր մահճակալին, ինքն այդպես էլ թողել է, չի տեղաշարժել, իսկ միջանցքում եղած արնանման հետքերը չգիտի՝ ինչպես են առաջացել:

Վալերին պատմել է, որ հոր հետ պարբերաբար վիճաբանություններ ունեցել է՝ հայրն ամեն բանի վրա խոսում էր՝ լույսը վառելու, լողանալու… «Ասես անընդհատ առիթ էր փնտրում՝ իմ վրա խոսելու համար»:

Վալերին պնդել է, որ հոր պարանոցը սեղմել է՝ նրա ձայնը չլսելու համար. «Չեմ պատկերացրել, որ եթե պարանոցը սեղմեմ՝ կմահանա»: Նա ասել է, թե զղջում է կատարածի համար:

Վալերին ընդունել է, որ տանը հայտնաբերված արյան հետքերով հողաթափերն իրենն են:

Որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Վալերի Թումասյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, միաժամանակ ասել է, թե դիտավորյալ չի սպանել հորը, եղել է «աֆեկտիվ վիճակում»:

Դատարանում տված ցուցմունքում Վալերին այլ ձևով է նկարագրել տեղի ունեցածը: Հայրը, որ անընդհատ իր վրա խոսում էր, սկսել է խոսել ու վիրավորել Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսի արժեքի հետ կապված: Դեպքը, ըստ դատաքննական ցուցմունքի, եղել է խոհանոցի ու ննջասենյակի մեջտեղում: Հայրը վիրավորական խոսքեր է ասել ու դանակով սպառնացել է մորը: Ինքը զայրացած՝ հրել է հորը, նա ընկել ու վնասել է գլուխը: Դրանից հետո ինքը մշուշոտ է հիշում կատարվածը, չի կարողանում մտաբերել՝ ինչ գործողություններ է կատարել, քանի որ չի վերահսկել դրանք: Ձեռքերով է խեղդել հորը, քանի որ զայրացած ու հոգնած էր նրա վեճերից: Հայրը միանգամից չի մահացել, մոտավորապես հինգ րոպե դեռ շնչել է…

Վալերին դատարանում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, ընդգծել է, որ արարքը կատարելիս հոգեբանական ծանր վիճակում է եղել, իր գործողությունները չի կառավարել: «Բայց դեպքը կատարվել է ու՝ իմ մեղքով է կատարվել…»,- ընդունել է նա:

Դեպքի պահին ամուսնու ձեռքին դանակ լինելու հանգամանքի մասին դատարանում հիշատակել է նաև Վալերիի մայրը… 82-ամյա կինը իր ցուցմունքներում նշել է, որ ինքը երեխա չի ունեցել, 3 տարեկան Վալերիին որդեգրել են Ռիգայում: Ամուսինն այդպես էլ չի սիրել որդեգրված երեխային, իսկ ինքը նրան շատ է սիրել: Վալերին լավ երեխա էր, հիմա էլ լավ որդի է: Նա ուսում է ստացել՝ սովորել է Պյատիգորսկում, շինարար է դարձել, միշտ հոգացել է ծնողների համար, բայց ամուսինը շատ ծանր բնավորություն ուներ, իր կյանքն «ուտում էր», ծեծում էր, Վալերիին էլ օր ու արև չէր տալիս, ամեն բանի վրա խոսում էր… Վալերին 50 տարեկան տղամարդ է, բայց հայրը ամեն բանի վրա խոսում էր՝ օրը երկու անգամ է լողանում, գիշերվա ժամը երեքին լույս է վառում, հեռուստացույց է նայում… Վալերին ընտանիք այդպես էլ չի կազմել, երեխա չունի, հոր ծանր բնավորությունն է նաև եղել պատճառը, որ հիմնականում ապրել է Ռուսաստանում…

Մեղադրող դատախազը միջնորդեց Վալերի Թումասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 12 տարի ազատազրկման:

Վալերին ու նրա շահերի պաշտպանը նշեցին, որ արարքը պետք է վերաորակել՝ որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, նշանակել մեղմ պատիժ, որպեսզի Վալերին շուտ ազատություն դուրս գա ու խնամի տարեց մորը:

Դատարանը հաստատված գնահատեց, որ Վալերի Թումասյանը կատարել է դիտավորյալ սպանություն, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Վալերի Թումասյանը դատապարտվեց 11 տարի ազատազրկման:

Որպես դատական ծախս՝ կատարված փորձաքննությունների արժեք՝ Վալերի Թումասյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 199 հազար 874 դրամ: