«Աթլետիկո» - «Մանչեսթեր Յունայթեդ», «Բենֆիկա» - «Այաքս»․ առանց հաղթողների
Չեմպիոնների լիգայում ավարտվեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի 1։1 հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանական թիմի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։