Ինչպե՞ս է օգտագործվելու քթային պատվաստանյութը փորձարկման ավարտից հետո
Aif.ru-ն գրում է, որ մոտ ապագայում պետք է ավարտվեն կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Հնարավո՞ր է արդյոք այն օգտագործել ինքնուրույն՝ առանց բժշկին այցելելու։
«Կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կավարտվեն 2,5-3 ամսվա ընթացքում,- ասել է Գամալեյի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը, – առաջին կամավորները պատվաստվել են։ Դեղամիջոցի անցանկալի կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Առողջապահության նախարարությունը գրանցման վկայական կտա, և կսկսվի դրա զանգվածային արտադրությունը։ Հետազոտության ընթացքում ցանկանում ենք պարզաբանել նաև այն հարցը, թե արդյո՞ք միայն քթային պատվաստանյութը բավարար կլինի, թե երկու բաղադրիչ պատվաստանյութը նույնպես կպահանջվի վարակից լիարժեք պաշտպանվելու համար։ Առայժմ կարող եմ միայն ասել, որ վեց ամիսը մեկ անգամ անհրաժեշտ կլինի օգտագործել քթային պատվաստանյութը։ Թե կոնկրետ ինչպես է դա կիրառվելու, առայժմ ստույգ պատասխան չկա։ Մեր կենտրոնը ծրագրավորող է։ Մենք ուսումնասիրում և բացատրում ենք, թե որ իրավիճակներում պետք է օգտագործել այն, իսկ հետո առողջապահության նախարարությունը ուղեցույցներ կմշակի բժիշկների համար։ Եվ, ի թիվս այլ բաների կհաստատի, թե ինչպես է տրամադրվելու այդ պատվաստանյութը՝ անվճար հասանելի քաղաքացիներին, թե նշանակմամբ և դեղատոմսով։ Ենթադրաբար որոշումը կկայացվի ապրիլ-մայիսին։ Շատերը պատկերացնում են, որ հնարավոր կլինի ինքնուրույն գնալ դեղատուն, գնել և ընդունել այն տանը։ Դա հարմար կլիներ։ Չնայած, ամենայն հավանականությամբ, այդպես չի լինի։ Ոչ բոլորն են գիտակից: Հնարավոր է ինչ որ մեկն սկսի ամեն օր սկսի ցողել այն իր քթի մեջ։ Ցավոք, դա նույնպես չի կարելի բացառել»։
Հիշեցնենք, որ քթային պատվաստանյութը հեղուկ է, որը կիրառվում է աէրոզոլի տեսքով։ Ներարկիչի վրա ասեղ չէ, այլ ֆիլտրով հատուկ վարդակ։ Երբ սեղմում եք ներարկիչի մխոցը, հեղուկը վերածվում է աերոզոլի, այսինքն՝ փոքր կաթիլների։ Մեծահասակների փորձարկումների ավարտից կսկսվի կքննարկվել դեղամիջոցի քթային օգտագործման ձևը 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը