Վերլուծաբան. Պուտինին և Զելենսկուն մեկ սեղանի մոտ կանչող էրդողանը ուղղակի օգուտներ ունի հակամարտությունից
tsargrad.tv–ն գրում է, որ սյունակագիր Արտյոմ Երկանյանը վերլուծել է քաղաքական ուժերի ներկայիս դասավորվածությունը և հանգել հետաքրքիր եզրակացությունների: Վերլուծաբանը հիմնավոր կերպով հարց է տալիս, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լինել անաչառ միջնորդ Մոսկվայի և Կիևի միջև։ Հիշեցնենք, որ նա բազմիցս է կամավոր հանդես եկել որպես երրորդ կողմ այդ հարցում և Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա։ Դրան Կրեմլից պատասխանել են, որ Պուտինը կգա Էրդողանի մոտ, եթե հնարավորություն ընձեռվի, սակայն հանդիպումը Զելենսկու հետ դրա հետ կապ չունի։ Ի դեպ, ինչպես հիշեցրել է փորձագետը, Թուրքիայի ղեկավարը, որը ցանկանում է լինել «միջնորդ», Ղրիմի վերադարձը Ռուսաստանին «անեքսիա» է անվանում։ Միջնորդություն առաջարկող Էրդողանը ազնվությունից դրդված չի անում դա, եզրակացրել է վերլուծաբանը։ Սկզբի համար նշենք, որ Թուրքիայում շուտով ընտրություններ են, և ընտրազանգվածին կարող է դուր գալ էրդողանի խաղաղարարի դերը, այն ընտրազանգվածին, որն ի դեպ, շատ օբյեկտիվ պատճառներով գնալով երես է թեքում ներկայիս առաջնորդից։ Բացի այդ, փորձագետը նշել է. «Պատերազմը Անկարային ձեռնտու է, քանի որ հորիզոնում կհայտնվեն Կիևին զենք վաճառելու նոր պայմանագրեր, ինչը նշանակում է, որ դատարկվող թուրքական գանձարանում մեծ գումարներ կհայտնվեն»։ Այդ ամենից հետևում է սյունակագրի ևս մեկ մտավախություն: Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողությունների դեպքում Անկարան ոչ միայն կաջակցի Կիևին, այլ նաև կփորձի հարձակվել թե՛ Ղրիմի, թե՛ Հայաստանի վրա, եզրակացրել է վերլուծաբանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը