Արաբո Իսպիրյանը` մենահամերգի ժամանակ ամուսնության անակնկալ առաջարկություն անելու և սիրելիի մասին
Life.panorama.am-ը գրում է.
Արդեն երկու օր է, ինչ քննարկվում է, թե ինչպես է երգիչ Արաբո Իսպիրյանն իր մենահամերգի ժամանակ ամուսնության առաջարկություն արել սիրելիին` Նարինե Գրիգորյանին: Հունիսի 11-ին կայացած մենահամերգի ժամանակ Արաբոն դադարեցրել է իր` «Աննման» երգի կատարումը, ապա բեմ հրավիրել սիրելիին ու անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն արել` նվիրելով նրան խորհրդանշական մատանին: Սիրելիի համաձայնությունը ստանալուց հետո երգիչը մեծ երջանկությամբ շարունակել է մենահամերգը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արաբոն պատմել է իր խենթ արարքի եւ սիրելիի մասին:
«Անկեղծ ասած, այդ գաղափարն ունեցա, երբ արդեն սկսեցինք համերգի նախապատրաստական աշխատանքները: Երկար մտածեցի, թե ինչպես դա ավելի գեղեցիկ կլինի եւ արդյունքում գտա երեւի ամենահետաքրքիր տարբերակը»,- պատմեց Արաբոն:
Մեր նկատառմանը, որ շատերի համար անակնկալ էր ոչ միայն երգչի ամուսնության առաջարկությունը, այլեւ սիրելի ունենալու հանգամանքը, Արաբոն ժպիտով նշեց.
«Այո, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ես ու Նարինեն միասին ենք, բայց ես ամեն կերպ փորձում է այն չհանրայնացնել, քանի որ ուզում էի իմ հանդիսատեսի հետ այդ գեղեցիկ լուրով կիսվել հենց մենահամերգիս օրը: Կարծում եմ` ստացվեց, վստահ եմ, որ ժողովուրդն իմ անձնական երջանկությունը կիսում է եւ ուրախ է ինձ համար»:
Մեզ հետ զրույցում Արաբոն պատմեց նաեւ սիրելիի ապրումների մասին.
«Նրա համար սա մեծ անակնկալ էր: Համերգից հետո ինձ ասաց, որ մտքով անգամ չի անցել, որ ես նման քայլի կգնամ: Ապշած էր, իսկ բեմում շատ հուզված էր, ոտքերը դողում էին հուզմունքից»,- ժպիտով պատմեց երչգիչը:
Արաբոն սպասված հարսանիքի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չկարողացավ, այնուամենայնիվ, երգիչը հույս հայտնեց, որ այն այս տարի կկայանա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: