Թուրք քաղաքագետ. ԱՄՆ-ը Հարավային Կովկասով «հեղափոխությունները» մղում է Կենտրոնական Ասիա
rk-news.com-ը գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չհասցնելով մի «դուռ» փակել Կենտրոնական Ասիայի համար, փորձում է բացել մյուսը Հարավային Կովկասով։ Այս մասին ասել է թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը։ Նրա խոսքով, Հարավային Կովկասում տիրող քաոսը չափազանց ձեռնտու է Վաշինգտոնին, քանի որ նա կարող է ազատորեն իրականացնել իր սցենարները։ Աֆղանստանից խայտառակ փախուստը, Ղազախստանում «գունավոր» հեղափոխություն կազմակերպելու անհաջող փորձը խոչընդոտել են ԱՄՆ-ի ծրագրերի իրականացմանը։ Սակայն այժմ նա վճռական է Հարավային Կովկասով «նոր դուռ» բացելու դեպի Կենտրոնական Ասիա: Նրանք «հեղափոխություններով» բառացիորեն աճապարում են այնտեղ։ Բայց կա մի խոչընդոտ՝ տարբեր տարածաշրջանային նախաձեռնությունները։
«Կան տարբեր ինտեգրացիոն գործընթացներ, 3+3 հարթակը, տնտեսական նախագծերը և այս տարածաշրջանային նախաձեռնությունների զարգացումը կարևոր են տարածաշրջանում խաղաղության հաստատման, կայունացման և բարգավաճման աճի համար», - պարզաբանել է Մեհմեդ Փերինչեքը: Քաղաքագետը համոզված է, որ Հարավային Կովկասի հետպատերազմյան գործընթացները թույլ կտան մերձենալ տարածաշրջանի երկրներին, օրինակ՝ Թուրքիային և Հայաստանին, եթե սկսվեն համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը