Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна«Нельзя делать вид, что ничего не было»: прохожие Стамбула о нормализации с АрмениейВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»
Досуг

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-ի համար

Խոյ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

Ցուլ: Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող ստացվեն:

Կարող եք ապավինել ընկերների և հարազատների աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը՝ զբաղվելով սիրելի գործով:

Երկվորյակ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք:

Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:

Խեցգետին: Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և, ցանկացած իրավիճակում, լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա: Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի:

Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:

Կույս: Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:

Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք: Սակայն, հավատացե՛ք, անգործությունն այսօր կձանձրացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Կշեռք: Նպատակահարմար օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր է նոր համագործակցություն, որը սկզբում ոչ հեռանկարային կթվա, սակայն հետագայում կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կփոխեն իրենց աշխատանքը, ստիպված կլինեն որոշ խոչընդոտներ հաղթահարել:

Նրանք ովքեր կանանց միջավայրում են աշխատում, կամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ միասին պատրաստվում են որոշ կարևոր հարցեր լուծել, պետք է առավել զգույշ լինեն: Վեճերից խուսափել գրեթե չի ստացվի, փոխարենը տղամարդկանց հետ շփվելիս՝ խնդիրներ չեն առաջանա:

Կարիճ: Լուրջ գործերրը, կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Առավոտյան կարող եք զբաղվել ֆինանսական հարցերով, ձեր գործերով հետաքրքրված անձանց հետ քննարկել մասնագիտական առաջընթացի հեռանկարները: Իսկ երեկոյան կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Օրվա երկրորդ կեսին զգուշացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, նրանք այսօր կարող են վնասել ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ տարեց ազգականների հետ, գումարային որոշ խնդիրներ կծագեն:

Աղեղնավոր: Ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց կնկատվի: Այսօր կառանձնանաք ձեր համառությամբ և նպատակասլացությամբ: Կանեք ամեն բան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Շրջապատի հանդեպ խստապահանջ եք, զիջումների չեք գնա: Բարեբախտաբար այսօր տարաձայնություններ չեք ունենա:

Հնարավոր են չծրագրված, բայց շատ հաճելի հանդիպումներ: Ուրախալի լուրեր կլսեք հեռու բարեկամներից, հին ընկերներից: Այսօր ծագած մտահաղացումները կարող են հիմնովին փոխել ձեր կյանքը, եթե դրանց իրագործմանն ամենայն լրջությամբ մոտենաք:

Այծեղջյուր: Խնդիրներն այսօր սովորականից շատ են, ծրագրերը ստիպված կլինեք անորոշ ժաամանակով հետաձգել: Գործի բերումով կառնչվեք ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ: Լարված իրավիճակներում կդժվարանաք հանգստություն պահպանել , կկորցնեք ինքնատիրապետումը: Եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, ապա ի վերջո կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

Խուսափեք ծարնաբեռնվածությունից, խնայեք ձեր ուժերը: Կենսական ներուժը ցածր է, գերհոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Հնարավոր է գանգատվեք գլխացավերից, անքնությունից:

Ջրհոս: Անհանգստանալու կարիք չկա: Օրը հրաշալի կդասավորվի: Անգամ եթե ձեր առջև նպատակներ չեք դնում և դրանց հասնելու համար ջանքեր չեք գործադրում, միևնույն է՝ այսօր հաջողությունն ամենուր կժպտա ձեզ: Հնարավոր են մի շարք հեռանկարային գործնական առաջարկություններ:

Սիրային հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր դեռևս միայնակ են, այսօր կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատաել: Նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրոդ կեսին, կրկին անգամ կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել:

Ձկներ: Հրաշալի օր է մի շարք գործեր ավարտին հասցենելու համար: Նախապես ծրագրված հանդիպումները հրաշալի կանցնեն, այդ թվում նաև սիրային ժամադրությունները: Նոր գործեր ձեռնարկելիս՝ առավել զգույշ եղեք, իսկ նոր ծանոթների հետ շփվելիս՝ զգոնությունը մի կորցրեք, հակառակ դեպքում կարող եք թիկունքից հարված ստանալ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից՝ ներդաշնակ օր է սպասվում: Ամեն բան ճիշտ ձեր սրտով է: Շրջապատում ոմանք կփորձեն խառնվել ձեր գործերին: Պատրաստ եղեք պաշտպանել սեփական շահերը: