Ո՞ր պաշտոնյայի աղջկան բեմահարթակից ամուսնության առաջարկ արեց Արաբո Իսպիրյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանի որդին՝ երգիչ Արաբո Իսպիրյանը, երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերջային համալիրում տեղի ունեցած համերգի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Արմինե Գրիգորյանին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում երգիչ Ներսիկ Իսպիրյանը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ որդու ընտրյալը՝ Արմինե Գրիգորյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է:
Երգիչը չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր, որ որդին պատրաստվում էր նման կերպով ամուսնության առաջարկություն անել սիրելիին, սակայն ասաց, որ դա նորմալ երևույթ է արվեստի բնագավառի մարդկանց համար. «Երիտասարդներ են, ինչպես ուզում են, այնպես էլ անում են: Իսկ հարսանիքը՝ դեռևս պարզ չէ, թե երբ կլինի, երբ որոշվի՝ բոլորն էլ կիմանան»,- ասաց Իսպիրյանը՝ ավելացնելով, որ հարսնացուին էլ շատ են հավանում:
«Որ չհավանեինք, ո՞նց կուզեինք»,- ծիծաղելով պատասխանեց ապագա սկսերայրը:
Հիշեցնենք, որ երգիչ Արաբո Իսպիրյանը բեմ է հրավիրել իր սիրելիին, ապա հարցրել՝ արդյոք նա կամուսնանա՞ իր հետ, որին հետևել է դրական պատասխանը: Սիրելիի համար երգիչը կատարել է «Աննման» երգը։