Միննի Մաուսը նոր հանդերձանքով է ներկայացել (լուսանկար)
Անգլիացի դիզայներ Ստելլա Մաքքարթնին փարիզյան «Դիսնեյլենդի» 30-ամյակի առթիվ հագուստի նոր դիզայն է մշակել Միննի Մաուսի համար:
Ինչպես հայտնում է People ամսագիրը, Միկի Մաուսի հանրահայտ ընկերուհին, որը ստեղծվել է 1928 թվականին, իր ավանդական կարմիր-սպիտակ զգեստի փոխարեն ներկայացել է կոստյումով՝ մուգ կապույտ տաբատով և սմոկինգով:
«Ստելլա Մաքքարթնին ստեղծել է առաջին տաբատով հանդերձանքը Միննի Մաուսի համար, և այն հիասքանչ է»,- ասվում է ժամանցի այգու թվիթերյան էջում: