Ամանորյա սեղան 2017. Փախլավա ընկույզով և չրերով
Խմորի համար`
կաթ - 300 մլ
ձու - 2 հատ
կարագ - 250 գր
թթվասեր - 3 ճ/գդ
խմորիչ - 1 ճ/գդ
շաքարավազ - 3 ճ/գդ
հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
ալյուր - 950 գր
Միջուկի համար`
ընկույզ - 500 գր
պնդուկ - 500 գր
նուշ - 500 գր
չիր - 500 գր
շաքարավազ մանր - 1 կգ
հիլ(кардамон) - 5 հատ (աղացած)
Ինչպես նաև`
կարագ - 500 գր
մեղր - 400 գր
ջուր - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
1. Հալեցրած կարագին ավելացնում ենք ձվերն ու տաք կաթը, այնուհետև լցնում խմորիչը, շաքարավազը, հիլը և թթվասերը:
2. Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուը և խառնում 15 րոպե: Փափուկ խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղում:
3. Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 5 րոպե այդպես թողնում: Այնուհետև ջուրը թափում ենք, նուշը կեղևազրկում և 100 աստիճան տաքացրած ջեռոցում չորացնում: Պնդուկը չորացնում ենք և կեղևազրկում:
4. Ընկուզեղենը մանրացնում ենք և խառնում շաքարավազի և հիլի հետ:
5. Այնուհետև զանգվածին ավելացնում ենք չրերը:
6. Խմորը բաժանում ենք 2 մասի: Առաջին մասը 14 գնդերի ենք բաժանում, երկրորդը` երկու մեծ:
7. Ձևամանը կարագապատում ենք, մեկ մեծ գունդը բացում ենք 0,3 սմ հաստությամբ և դնում ձևամանի մեջ (ծայրերը պետք է 9 սմ-անոց ձևամանից դուրս գան):
8. Լցնում ենք միջուկը և վրան դնում 0,1 սմ լայնությամբ գրտնակած փոքր գունդը:
Այնուհետև նույնը կրկնում ենք մնացած բոլոր փոքր գնդերի հետ մինչև մնում է մեկ մեծ խմորը:
Ձևամանից դուրս մնացած խմորի ծայրերը վրա ենք բերում, կիպ դնում նախավերջին շերտի վրա և վրան խոհարարական փայտով հավասարեցնում:
9. Փայտը հանում ենք, վրան կրկին միջուկ լցնում և դնում գրտնակած մեծ գունդը (ինչպես ամենատակի խմորը, վերջինիս ծայրերը նույնպես պետք է ձևամանից դուրս մնան):
Ծայրերը զգուշորեն մտցնում ենք ամենատակի շերտի տակ:
10. Կտրատում ենք և յուրաքանչյուր կտորի վրա ընկույզեղեն դնում և ձվի դեղնուց քսում:
11. 15 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Երբ դեղնուցը չորանում է, հանում ենք և կրկին դանակով կտրատածների վրայով անցնում: Ողջ մակերևույթին լցնում ենք 250 գր հալեցրած կարագ և 25-30 րոպեով կրկին տեղափոխում ջեռոց: Ոսկեգունելուց հետո հանում ենք, կրկին կարագապատում և թխում մինչ պատրաստ լինելը:
12. Ջուրն ու մեղրը եռացնում ենք, եթե փրփուր է գոյացել թողնում ենք մի քիչ հովանա և լցնում ենք փախլավայի վրա: Դանակով կրկին փախլավան կտրատում ենք:
13. Ահա և վերջ:
Փախլավա պատրաստելու ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս. այս անգամ ընկույզով և չրերով: