Ավելի քան 6,8 մլն դոլար. Սիցիլիայում վաճառքի է հանվել «Կնքահայրը» ֆիլմից հայտնի շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
Սիցիլիայում վաճառքի է հանվել շքեղ առանձնատուն, որտեղ ընթացել են Ֆենսիս Ֆորդ Կոպպոլայի հանրահայտ «Կնքահայրը» եռապատումի երրորդ մասի նկարահանումները, հայտնում է Luxury Launches-ը:
Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ ճարտարապետ Ջուզեպպե Մատրիկոլոյի կողմից: Ընդհանուր կալվածքը բաղկացած է երեք երկհարկանի շինությունից, երկու աշտարակից՝ նեոգոթական տարրերով:
Ներսում կա 22 ննջարան, 8 լոգասենյակ, մառան, նկարչական ստուդիա, գրադարան, փոքրիկ մատուռ, ընդարձակ պարտեզ: Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունն այն վաճառքի է հանել 6 817 407 դոլարով: