Ավտոբուս-գնացք. Ճապոնիայում ներկայացվել է առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը, որը 15 վայրկյանում գնացքից վերածվում է ավտոբուսի (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում վերջերս ներկայացվել է աշխարհի առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը՝ հնարամիտ գյուտ, որը թույլ է տալիս այն վարել ինչպես ավտոբուս ճանապարհներին և որպես գնացք՝ երկաթգծի վրա:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, յուրատեսակ հիբրիդային տրանսպորտային միջոցը ներկայացվել է անցյալ ամիս Ճապոնիայի Տոկուշիմա պրեֆեկտուրայի Կայյո քաղաքում:
Նորույթը գերազանցում է սպասելիքները հարմարապեության և գործնականության տեսանկյունից: Այն հնարավոր է վարել սովորական ռետինե անվադողերով, սակայն երբ կարիք է լինում մեքենան դնել գնացքի ռեժիմի վրա, մի զույգ մետաղական անիվներ են իջեցվում:
Ռեժիմների փոփոխությունը տևում է 15 վայրկյան: Այն աշխատում է դիզելային վառելիքով և նախատեսված է 21 ուղևորի համար: Արագությունը հասնում է 60 կմ/ժամի գնացքի ռեժիմում և 100 կմ/ժամի՝ ավտոբուսի ռեժիմում: