37 տարեկանում սատկել է Եվրոպայի ամենածեր սպիտակ արջը՝ Կատյուշան
Բեռլինի կենդանաբանական այգում 37 տարեկանում սատկել է Եվրոպայի ամենածեր սպիտակ արջը՝ Կատյուշան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հաստատության մամուլի ծառայությունը։
Կատյուշան ծնվել է 1984 թվականին Կարլսրուեի կենդանաբանական այգում: Դեկտեմբերի 24-ին սատկած կենդանին երկար տարիներ տառապում էր սրտի հիվանդությամբ և գտնվում էր տեղի անասնաբույժների հսկողության տակ։
Սպիտակ արջերի կյանքի տևողությունը բնական միջավայրում մոտ 25-30 տարի է։ 2015 թվականից բևեռային արջերը ներառվել են Կարմիր գրքում որպես «անհետացման վտանգված տեսակ»: Ընդհանուր առմամբ, բնության մեջ կա մոտ 26 000 առանձնյակ։