Կաթոլիկ Սուրբ Ծնունդ – 2021․ Նյու Յորքի, Լոնդոնի և Պրահայի տոնական կադրերը
Աշխարհի տարբեր երկրներում Ամանորին նախապատրաստվում են մեծ շուքով։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ տեսք ունեն աշխարհի քաղաքները Ամանորի նախաշեմին։
Պրահայում Սուրբ Ծնունդը նշում են շքեղ ու տպավորիչ։ Այս օրերին Պրահայում արված ցանկացած լուսանկար նման է լինում Սուրբ Ծննդյան բացիկի: Ծառերը զարդարված են լույսերով, ամենուր լուսարձակող ֆիգուրներ են։
Լոնդոնը սկսում են զարդարել հոկտեմբերի վերջին, որպեսզի մարդիկ հնարավորինս երկար վայելեն տոնական մթնոլորտը: Ամբողջ գեղեցկությունը հավաքված է քաղաքի կենտրոնական հրապարակում, քանի որ այստեղ են գտնվում զբոսաշրջիկների ու տեղացիների մեծ մասը։ Քաղաքի գլխավոր ծառը, թագուհու հրամանով, կանգնեցվում է Թրաֆալգարի հրապարակում. այս ավանդույթը մոտ երկու հարյուր տարեկան է։
Սուրբ Ծնունդը Նյու Յորքում իսկական ներկայացում է։ Տոնը սկսվում է հենց Գոհաբանության օրվանից հետո: Նյու Յորքը սկսում է լուսարձակել քաղաքային զարդարանքներով, Թայմ Սքվերում հայտնվում է ամանորյա գովազդը և մեկնարկում են տոնական ներկայացումները:
Ինչ վերաբերում է Ավստրալիային, ապա այստեղ ամանորյա մթնոլորտ ստեղծելը մի փոքր ավելի բարդ է, քանի որ երկիրը գտնվում է հարավային կիսագնդում։ Չնայած դրան, տեղի բնակիչները փորձում են հնարավորինս զարդարել փողոցները դրասանգներով և հնարավոր ամեն տեսակի լուսավորությամբ։