Ծխախոտի առավել վտանգավոր տեսակը
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ծխախոտի առավել վտանգավոր տեսակը.
Վերջին շրջանում անցկացվատ հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով մասնագետները պնդում են, որ անանուխով ծխախոտերն առավել վտանգավոր են:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անանուխով ծխախոտ ավելի հաճախ նախընտրում են սկսնակ ծխողները, որովհետև այն ավելի փափուկ համ ունի, և որն էլ տարբերում է դրանք սովորական ծխախոտից:
Անանուխը ծխախոտին ավելի գայթակղիչ է դարձնում երեխաների և երիտասարդների համար և դրդում է նրանց ավելի վաղ սկսել ծխելը։ 2009թ.-ին այդ նույն պատճառով արդեն արգելվում էր ծխախոտերի մեջ շոկոլադի, մեխակի և մրգային համային հավելումներ ավելացնել։