Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Общество

Հայկ Մարությանի հրաժարականի հարցը մեր օրակարգում 2019-ից է եղել. Մանրիկյան

Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստ, որի ժամանակ կքննարկվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացին է միացել նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

«Փաստինֆո»-ն զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ։

- Պարոն Մանրիկյան, ինչու՞ միացաք Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլ»-ի օրակարգին։

- Գործընթացը համահունչ է եղել մեր օրակարգի հետ, որն ունեինք դեռ 2019թ.-ին։ Այդ օրակարգը մեզ մոտ ձևավորվեց կամազների գնման մութ պատմությունից հետո։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Արաբական Էմիրությունների ազդեցիկ շեյխերի հետ հանդիպում էինք ունեցել քաղաքապետարանում, որոնք պետք է ներդրումներ կատարեին, բայց հիշում եք՝ ինչ ձևով տապալվեց։ Ներկայացրեցին անհիմն պատճառներ, որով մի մեծ ներդրումային ծրագիր տապալվեց։ Բացի այդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել Երևանում երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինություն անել, և այդ նպատակով երկու անգամ քաղաքապետարան է դիմել ու մատնանշել հողատարածք։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ հողատարածք չկա, իսկ ամիսներ անց տեղեկացանք, որ այդ նույն հողատարածքն աճուրդով վաճառվել է։ Այս ամենն իրար հետ համադրելով՝ մենք ունեինք օրակարգ, որ քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ պետք է հրաժարական ներկայացնի։ Հիմա այս նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունը։ Նրանց հիմնավորումներն այլ են, մեր հիմնավորումներն այլ են։ Այնպես չէ, որ մենք միանում ենք։ Ո՛չ, մենք մեր սկզբունքն ունենք, մեր հիմնավորումներն ունենք և դրանով հանդերձ նպատակահարմար գտանք, որ այս նախագիծը համապատասխանում է մեր օրակարգին։

- Այնուամենայնիվ հանրության մոտ ընկալվում է այնպես, որ դուք պարզապես միանում եք «Իմ քայլ»-ի օրակարգին, որով նրանք պայքարում են իրենց նախկին թիմակցի դեմ։

- Մեր դիրքորոշումը և հիմնավորումը բազմիցս հրապարակավ ասել եմ, ևս մեկ անգամ կներկայացնեմ նաև վաղը։ Հուսամ՝ մեր երևանցիները կհասկանան։

- Ստացվում է՝ խնդիրը միայն Հայկ Մարությանի՞ մեջ է, այլ ոչ թե «Իմ քայլ»-ի անդամների, որոնք ևս մասնակցում են որոշումների կայացմանը։

- Քաղաքի զարգացման, Երևանն առաջ տանելու, սոցիալական հարցեր լուծելու համար պատասխանատու են քաղաքի գործադիր մարմնի ներկայացուցիչները։ Իհարկե, ավագանին հանդես է գալիս առաջարկություններով, բայց հիմնական աշխատանքն անում է գործադիրը։ Մենք բյուջեում էլ ենք առաջարկ արել փոփոխությունների, բայց այս երեք տարվա ընթացքում ձայնը լսելի չի դարձել։ Սա է ամբողջ պատճառը և մեր հիմնական հիմնավորումը։ Երբ այս ամբողջը համադրում ենք, հասկանում ենք, որ ներկա պահին գործադիր մարմնի փոփոխման անհրաժեշտություն կա։ Խոսքը չի գնում միայն քաղաքապետի մասին, սա շղթայական գործընթաց է լինելու։

- Հայկ Մարությանի փոխարեն ընտրվելու է Հրաչյա Սարգսյանը և «Իմ քայլ»-ը շարունակելու է մեծամասնություն կազմել ավագանիում։

- Մինչև 2023 թվականը՝ այո։ Այս պահին ի՞նչ անենք։ Արտահերթ ընտրություննե՞ր։ Ավելի՞ խորացնենք ճգնաժամը։ Մենք արդեն երկու տարի է ունեցել ենք այդ օրակարգը։

- Բայց առաջ չեք քաշել այդ օրակարգը։

- Առաջ չենք քաշել, որովհետև 5 հոգանոց խմբակցությունն ինչպե՞ս կարող է ապահովել, որ այս հարցն առաջ տանի։ Ընդդիմությունը ներկայացված է եղել 8 հոգանոց խմբով։ 8 հոգով հնարավորություն չունենք նախագիծը դնել շրջանառության մեջ։ Կարող էինք այն ժամանակ ասել, որ այսպիսի նախագիծ ենք ուզում դնել շրջանառության մեջ, բայց դա ավելի շատ պոպուլիստական դրսևորում կլիներ, և մարդիկ կծիծաղեին։ Դրա համար մենք մեր ելույթներով ենք պահանջել հրաժարականը։ Այնպես չէ, որ չենք խոսել։

- Իսկ հիմա ձեր կողմից այս քայլը պոպուլիստական չի՞ դիտվի։ Միևնույն է, ձեր միանալը որոշիչ չի լինելու անհրաժեշտ ձայների քանակի ապահովման հարցում։ Ընդ որում` եթե ձեր օրակարգը գործադիր կազմի փոփոխությունն է, իսկ այստեղ խոսք է գնում միայն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին։

- Իսկ միգուցե «Իմ քա՞յլ»-ն է միացել մեզ։ Միանալ հասկացողությունը լայն իմաստ ունի։ Այստեղ կա օրակարգ, որը համահունչ է քո օրակարգի հետ։ Եթե քո օրակարգը համահունչ է իմ օրակարգի հետ, ինչու՞ չէ։

 

Աղբյուր` Փաստինֆո