Իտալացի եպիսկոպոսը ներողություն է խնդրել երեխաներին՝ «Ձմեռ պապը գոյություն չունի» ասելու համար
Կաթոլիկ եպիսկոպոսը ստիպված է եղել ներողություն խնդրել վրդովված ծնողներից այն բանից հետո, երբ մի խումբ երեխաների ասել էր, որ «Ձմեռ պապը գոյություն չունի», գրում է Daily Mail-ը:
Սիցիլիայի Նոտոյի հռոմեական կաթոլիկ թեմը պնդել է, որ եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն չի ցանկացել ի չիք դարձնել երիտասարդների երազանքները Սուրբ Ծննդից երկու շաբաթ առաջ:
Թեմի հաղորդակցության գծով տնօրեն քահանա Ալեսանդրո Պաոլինոն ընդգծել է, որ եպիսկոպոս Ստալյանոն փորձել է ընդգծել Սուրբ Ծննդի իրական նշանակությունը և Սուրբ Նիկոլասի պատմությունը՝ եպիսկոպոս, որը նվերներ է տվել աղքատներին և հալածվել հռոմեական կայսեր կողմից:
Մինչ թեմի մի քանի ծնողներ ողջունել են եպիսկոպոսի փորձը՝ կենտրոնանալ Սուրբ Ծննդյան բուն կաթոլիկ իմաստի վրա, մյուսները քննադատել են Ստալիանոյին՝ ընտանեկան ավանդույթներին և տոնակատարություններին միջամտելու և երեխաների ոգին ջախջախելու համար: