«Թռիչքի» Չակորն իր երազանքների ու կերպարի մասին
Tert.amLife-ը գրում է.
«Թռիչք» հեռուստասերիալից հայտնի Սպանդան Չաթուրվեդին ընդամենը 10 տարեկան է, սակայն արդեն հասցրել է գրավել հազարավոր երկրպագուների սրտերը: Հեռուստաասերիալում Սպանդան մարմնավորում է փոքրիկ Չակորին, որին սիրում են նաև Հայաստանում:
Dnaindia-ն գրում է, որ հեռուստաասերիալի նկարահանման սկզբնական փուլում Չակորը դուր չէր գալիս Սպանդանին, և նա դժվարությամբ էր համակերպվում դերի հետ, սակայն այժմ Չակորն աղջնակի սիրելի կերպարն է:
«Ինձ դուր է գալիս Չակորը, քանի որ նա շատ բարի է և միշտ փորձում է օգնել բոլորին»,- ասում է փոքրիկ դերասանուհին:
Սպանդանը պատմել է նաև իր երազանքների մասին, պարզվում է՝ աղջնակն ապագայում իրեն չի տեսնում որպես դերասանուհի, նա երազում է բժշկուհի դառնալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ