Ջենիֆեր Լոուրենսը ևս մեկ անգամ հիացրել է երկրպագուներին՝ ցուցադրելով գեղեցիկ տեսքը հղիության շրջանում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը շարունակում է հիացնել հղիության շրջանում իր գեղեցիկ տեսքով:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով դերասանուհու լուսանկարները, որոնք արվել են այսօր Նյու Յորք Սիթիում, երբ վերջինս ժամանել է մասնակցելու «Երեկոյան շոու Սթիվեն Քոլբերթի հետ» (The Late Show With Stephen Colbert) հեռուստահաղորդմանը:
31-ամյա Լոուրենսն այս անգամ ներկայացել էր մարմնին կիպ նստող, սպիտակ պուտերով զգեստով, որն էլ ավելի էր ընդգծում հղիությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Լոուրենսն արդեն տպավորել էր երկրպագուներին՝ գեղեցիկ հանդերձով ներկայանալով «Վերև մի՛ նայիր» ֆիլմի նյույորքյան պրեմիերային: