Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Ինչ խնդիրներ են լուծվել եռակողմ նոր հայտարարությամբ. ընդդիմադիրները հակասական տեսակետներ ունեն

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների երեկվա բանակցությունների արդյունքում ստորագրված հայտարարության վերաբերյալ ընդդիմադիրները հակասական տեսակետներ ունեն։

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եռակողմ հանդիպմամբ ու դրան հաջորդած հայտարարությամբ երկու խնդիր է լուծվել միայն` այս պահին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության լիցքաթափումն ու կողմերի միջև ձեռք բերված նախորդ հայտարարությունների վերահաստատումը, ոչ ավելին։

«Ըստ էության, այն, ինչը իրականացվում է այդ փաստաթղթերով, դեռևս Հայաստանին որևէ լավ բան չի փոխանցվել, բացի այն մարդկանցից, գերիների այն մասից, որը վերադարձվել է, իսկ այս սուղ ժամանակահատվածն ուղեկցվել է ադրբեջանական շանտաժով և ագրեսիայով, որի արդյունքում մենք ոչ միայն պատերազմում ենք կորցրել, այլև մենք կորցնում ենք սուվերեն տարածքները և պատերազմից հետո, մենք ունենք նոր գերավարվածներ, նոր զոհեր, և իրականում այս գործընթացը որևէ ձևով չի շոշափում մեր շահերը», - նշում է Տիգրան Աբրահամյանը:

Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպման արդյունքներից եզրակացրել է, որ եռակողմ նոր հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերելու ու գերիների վերադարձի մասին է. «Հայտարարություն է ստորագրվել, որի երկու դրույթի զուտ մեկնաբանությունը ինձ տվել է հիմքեր կարծելու, որ ես ասեմ, որ եթե այս դրույթներն իրագործվեն, և եթե այս հայտարարությունն իրագործվում է, դա նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն, և դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, ոչ թե դելիմիտացիա, վիճելի, այդտեղ վիճելի հարց չկա, այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ»:

 

Թեև երկվա եռակողմ հանդիպման բաց հատվածում Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանում պահվող գերիների, այլ պահվող անձանց խնդրից, այնուհանդերձ հայտարարության տեքստում այդ հարցի հստակ անդրադարձ չկա։ Միայն Ռուսաստանի նախագահը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարեց, որ կողմերին հաջողվել է նաև առաջընթաց արձանագրել մարդասիրական հարցերի կարգավորման ուղղությամբ՝ առանց հստակեցնելու խոսքը։

Երեկ Սոչիում 3 ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը վերահաստատեցին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը։

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման, հետագայում էլ սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որում Ռուսաստանը խորհրդատվական մասնակցություն կունենա։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը սահմանազատման գործընթացում միայն ռուսական կողմի մասնակցությունը խնդրահարույց է համարում. «Ռուսաստանի արբիտրությունը լինելու է և մեզ համար ամենավատ արբիտրությունն է, շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե դա լիներ ԵԱՀԿ-ն կամ գոնե ԵԱՀԿ Մինսկի խումբը»:

Բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով սահամանազատման ու սահմանագծման հարցին, ընդգծեց՝ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծել անվտանգության ու կայունության պահպանման մեխանիզմներ՝ առանց մանրամասնելու, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է. «Ես, ընդհանուր առմամբ, այսօրվա հանդիպումն ու քննարկումը շատ դրական եմ գնահատում։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը այս նախաձեռնության համար։ Վերահաստատում եմ, որ Հայաստանը և Հայաստանի կառավարությունը, որ ստացել է ժողովրդի մանդատը, պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել մեր երկրի և մեր տարածաշրջանի համար։ Մենք նպատակադրված ենք դրան», - երեկ ասել էր Փաշինյանը:

Հայտարարության տեքստում անդրադարձ կա նաև տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Կողմերը բարձր են գնահատել հենց այդ խնդրի լուծման համար ստեղծված փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունությունը։

Ամիսներ շարունակ ադրբեջանական կողմը խոսում է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մինչդեռ երեկ Սոչիի հրապարակային հայտարարություններում Ալիևը որևէ բառ միջանցքի մասին չասաց։ Այնուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները դեռ հայտնի չեն։

Չնայած դրան, երեկ կողմերը բանակցությունները որակեցին կառուցողական, դրական ու անկեղծ։ Պաշտոնական Բաքուն էլ այսօր հայտարարեց, թե Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է իրենց մոտեցումները։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ևս նշվում է տարածաշրջանի ապաշրջափակման մասին, բայց կրկին ոչ մի խոսք միջանցքի մասին։

Թե հստակ ինչի շուրջ են երեկ համաձայնության եկել երեք երկրների ղեկավարները, պարզ կդառնա արդեն հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասվող Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը, երեկ հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Թե ինչի մասին է խոսքը, կողմերը դեռևս լռում են։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ այն վերաբերելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. «Եթե հայտարարությունն այնպիսին է, որ դա արվելու է փոխվարչապետերի հանդիպումից հետո, ապա սա զուտ տրամաբանական շղթա է, այսինքն` եթե փոխվարչապետերը զբաղվում էին հենց կոմունիկացիների ապաշրջափակման հարցով, ապա դժվար թե ռազմագերիների հարցով, օրինակ, կամ սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցով հայտարարություն անեն: Աշխատանքային խմբի տրամաբանությունն է հուշում, որ ոնց որ թե այդ թեմայով պետք է լինի»:

Սոչիի երեկվա հանդիպմանը հաջորդելու է Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։