Ձիթապտղի յուղն ու կիտրոնը կլավացնեն լյարդի աշխատանքը
Բացի արյան ռեգեներացիոն գործառույթից, լյարդը նաև օգնում է մաքրել օրգանիզմն ու խթանել ուտելիքը մարսելու գործընթացը:
Լյարդն առողջ պահելու և դրա ֆունկցիաները լավացնելու լավագույն միջոցները բնական բաղադրատոմսերն են:
Միջոցը, որի մասին կխոսենք, դեռ հին ժամանակներից օգտագործվել է եվրոպական որոշ երկրներում: Այս միջոցը պատրաստելու համար մեզ ընդամենը երկու բաղադրիչ է անհրաժեշտ:
Պարզապես ամեն օր դատարկ ստամոքսին այս միջոցից 2 ճ/գ ընդունեք և կվերականգնեք լյարդի աշխատանքը, իսկ օրգանիզմը կընդունի այս միջոցի բոլոր սննդարար տարրերը: Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, ապա յուրաքանչյուր բնական միջոցի օգտագործումից առաջ խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի:
Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութով և ընդունեք դատարկ ստամոքսին: Դրանից հետո կարող եք վայելել նախաճաշը:
Այս միջոցն օգտագործելուց մեկ ամիս անց կնկատեք տարբերությունը: Կլավանա արտաքին տեսքը, կանհետանան աչքերի սև շրջանակները, կթարմանա մաշկը:
Բացի այդ, աղիներն ավելի լավ կաշխատեն, կմոռանաք փորկապության և այլ մարսողական խնդիրների մասին:
Ձիթապտղի յուղը բուսական յուղ է, որը ստանում ենք ձիթենու պտուղներից: Յուղը պարունակում է եռագլիցերիդ ճարպաթթուներ: