Զույգը 3 շաբաթում բարձրացել է Էվերեստ լեռան գագաթն ու ամուսնացել. ֆոտոշարք
Ասում են` սերը կարող է սարեր շրջել, սակայն Կալիֆորնիացի այս զույգը ապացուցեց, որ այն կարելի է նաև մագլցել: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բնակվող Էշլի Շմեյդերն ու Ջեյմս Սիշն զույգը իրենց պսակադրությունը կազմակերպեցին Էվերեստ լեռան գագաթին:
32-ամյա Էշլին և 35-ամյա Ջեյմսը 1 տարի է, ինչ նախապատրաստվում են այս կարևոր իրադարձությանը՝ ծրագրավորելով յուրաքանչյուր մանրուք: Պարզվում է` նրանք ամիսներ շարունակ մարզվել են սարը բարձրանալու համար,-նշում է Bored Panda կայքը:
Լուսանկարիչ Չարլթոն Չըրչիլի ուղեկցությամբ սիրահար զույգը 3 շաբաթում բարձրացել է Էվերեստը՝ հասնելով 5.181 մ բարձրության վրա գտնվող Base Camp Everest ճամբարը: Հենց այստեղ էլ սիրահարները սաստիկ ցրտի պայմաններում փոխանակվել են մատանիներով ու հավերժ սիրո խոստում տվել:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրանց ինքնատիպ հարսանեկան լուսանկարները.
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: