Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն իրենց դստեր հետ ներկա են եղել նոր ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ամուսնու՝ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի և իրենց չորսամյա դստեր՝ Օլիմպիա Օհանյանի հետ Հոլիվուդում ներկա են եղել «Ռիչարդ արքա» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա մարզուհին կարմին գորգին կրել է սև, կիպ հագուստ՝ մերկացնելով ազդրի մի մասը: Հատկանշական է, որ նրա աղջիկը հագնված է եղել գրեթե նույն ոճով: Մինչդեռ Օհանյանը կրել է դասական կոստյում:
Պարբերականը մանրամասնում է, որ «Ռիչարդ արքա» ֆիլմը պատմում է Սերենայի և նրա քրոջ՝ Վեներա Ուիլյամսի հոր՝ Ռիչարդի մասին, որն իր մարզուհի աղջիկներին առաջնորդնել է դեպի մեծ հաղթանակներ: