ԱՊԼ-ի երեք ակումբ կպայքարի ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի տրանսֆերի համար
«Վուլվերհեմփթոնը» պատրաստվում է ձմռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին, հայտնում է Birmingham Live-ը:
Հոլանդացի կիսապաշտպանը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ցանկանում է լքել «կարմիր սատանաների» ճամբարը։
Աղբյուրի համաձայն՝ «Վուլվզը» պատրաստ է 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար պայքարում մրցել «Էվերթոնի» և «Նյուքասլի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Դոնին բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։