Դուեյն Ջոնսոնը հայազգի կնոջ՝ Լորեն Հաշյանի հետ ներկա է եղել իր նոր ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ)
Դերասան, բոդիբիլդեր Դուեյն Ջոնսոնը ներկա է եղել Netflix-ի՝ իր մասնակցությամբ և պրոդյուսերմամբ նոր ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Red Notice ֆիլմի մասին է:
Նշվում է, որ միջոցառմանն աստղին ուղեկցել են հայազգի կինը՝ դիմահարդար Լորեն Հաշյանը, ու մայրը՝ Ատան: Պարբերականը նկատում է, որ Ջոնսոնն այս ցուցադրությունը վերածել է յուրօրինակ ընտանեկան հավաքի:
Հայտնի է, որ Հաշյանը Ջոնսոնի երկրորդ կինն է: Նրանք ամուսնացել են 2019 թվականին, ունեն երկու երեխա:
Հաշյանը միջոցառմանը նորկայացել է նորաոճ ասիմետրիկ զգեստով։